Երևանը և Սյունիքը «գրավելու» համար Զաքիր Հասանովը հավաքում է գեներալներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՊՆ-ում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները, գլխավոր վարչությունների պետերը, շփման գծում տեղակայված զորամասերի հրամանատարները, բանակային ստորաբաժանումների հրամանատարները, ՊՆ պաշտոնյաներ և այլն։ Բացելով խորհրդակցությունը՝ պարկետային գեներալ Հասանովը «բացահայտել է» հավաքի նպատակը։ Զաքիր Հասանովը հավաքվածներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկու օր առաջ «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում արված հայտարարություններին՝ կապված Արցախյան հիմնահարցի լուծման ադրբեջանական տեսակետի և ադրբեջանական բանակի մասին դրույթների հետ։ Հիշեցնեմ, որ Մեհրիբան խանումի ամուսինն այդ համագումարում ոչ միայն կոչ էր արել ազերիներին և հարազատ ասկյարներին ազատագրել «պատմական ադրբեջանական» Ղարաբաղը հայ գյաուրներից, այլև հայտարարել էր, որ ազերիները շատ լուրջ պետք է մտածել «պատմական ադրբեջանական» Երևանի, Սյունիքի և Սևանի ազատագրման մասին։ Հարազատ զառանցանքին և սեփական հասարակությանը ապացուցելու և համոզելու համար, որ իր խոսքերը դեմագոգիա չեն, այլ՝ իրականություն, Իլհամ բաբան հրահանգել է ՊՆ նախարար Զաքիր Հասանովին շատ արագ այս շոու-խորհրդակցությունը կազմակերպել և իր խոսքերը «նյութականացնող» իբրև թե գործեր ձեռնարկել։ Ադրբեջանի նախագահի զառանցանքներին շատ դեպքերում պետք չէ ծիծաղով վերաբերվել։ Չզարմանաք, բայց պաշտոնական Բաքվի հեռահար նպատակներից է Հայաստանի կործանումը և նրա տարածքի գրավումը։ Զարմանալին այն է, որ Ադրբեջանի բռնապետի՝ Հայաստանին ներկայացված տարածքային պահանջներին մինչև հիմա պատշաճ չի արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն։ Մեր տիտան դիվանագետները կարծում են, որ Ալիևի հայտարարությանը չարժե պատասխանել և առաջնորդվում են «Բոլորը գիտեն, թե ովքեր են հայերը և ովքեր՝ ադրբեջանցիները» կարգախոսի համաձայն։ Սակայն մերոնք մոռանում են, որ շատ դեպքերում Բաքուն տարրական գնում է իրեն ձեռնտու կարծիքները և փորձում է պատմությունը կեղծելու միջոցով ապացուցել, որ ադրբեջանցիները հնագույն ժողովուրդ են, և որ եկվոր հայերն ագրեսոր են։ Մեր դիվանագետների այս աշխատաոճը շատ սխալ է։ Մենք հիմա պետք է մեծ աղմուկ բարձրացրած լինեինք և ևս մեկ անգամ ապացուցեինք, որ Բաքուն վարում է հայատյաց քաղաքականություն։ Ժամանակն է նաև ակտիվացնելու Ադրբեջան կոչվող պետության կազմաքանդման ծրագրերի և դրանց իրականացման եղանակների քննարկումները։ ՀԳ. Դեռևս դպրոցական նստարանից բոլորին հայտնի է հռոմեական պետական գործիչ Կատոն Ավագին վերագրվող «Կարթագենը պետք է կործանվի» արտահայտությունը։ Սենատում իր յուրաքանչյուր ելույթը նա եզրափակում էր «Ceterum censeo Carthaginem esse delendam» խոսքերով։ Մենք էլ պետք է առաջնորդվենք «Ադրբեջանը պետք է կործանվի» կարգախոսի համաձայն և նպատակային քայլեր ձեռնարկենք այն կյանքի կոչելու համար։ Այս մասին գրել է Գագիկ Համբարյանը

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am