ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնըփետրվարի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի Աֆրինի հարցը։
Քրդական «ANF» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ամերիկացի մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, նշել է, որ Թիլլերսոնը ճնշում է գործադրելու Թուրքիայի կառավարության վրա, որպեսզի դադարեցվի թուրքական բանակի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունները։
Նա նշել է, որ այս պայմաններում թուրքերի հետ բանակցություններ վարելը չափազանց բարդ է, քանի երկկողմ հարաբերությունները կտրուկ վատացած են։ Դա պայմանավորված է Սիրիայի քրդական ուժերի հարցում պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշմամբ։
Այնուամենայնիվ, ամերիկացի պաշտոնյան շեշտում է, որ չնայած հակասություններին, Թուրքիան և ԱՄՆ ունեն ընդհանուր շահեր տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնում «Haberturk» լրատվամիջոցի թղթակիցը տեղեկություն էր հաղորդել, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատրաստվում է կիրառել պատժամիջոցներ՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության հարցը:
Աղբյուրը` Ermenihaber.am
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը