Մարտիրոսյանի «Փախուստի ծրագիրը» ձախողվեց. հոլիվուդյան պրոդյուսերը մեկուսարանում է

Հայտնի պրոդյուսերը վստահ է, որ խնդիրը «Փախուստի ծրագիր» ֆիլմի վարձույթի ձախողումն է։ Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը պնդում է, որ իր վրա քրեական գործ է բարդել գործընկերը` հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեի մասնակցությամբ «Փախուստի ծրագիր» ֆիլմի վարձույթի ձախողումից հետո։ Մարտիրոսյանին ձերբակալել են Մոսկվայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս։ Ինչպես պատմել է պրոդյուսերը «Մոսկովսկի կոմսոմոլեցին», նրան ձերբակալել են Հայաստանի հարցումով։ Պրոդյուսերը գտնվում է Մոսկվայի №4 քննչական մեկուսարանում 2017թ-ի հոկտեմբերի 27-ից։ Մարտիրոսյանի խոսքով՝ պատմական հայրենիքում քրեական գործ են հարուցել իր դեմ։ ««Փախուստի ծրագիր» ֆիլմը լավն է, բայց տնտեսական տեսանկյունից այդքան հաջողակ չէ, տապալվել է վարձույթում։ Ոչ մի քաղաքակիրթ երկրում այդ մարդը չէր կարող գործ հարուցել իմ դեմ, որովհետև հիմքեր չուներ», — բացատրել է պրոդյուսերը։ Մարտիրոսյանի գործընկերը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին։ Ինչպես գրում է պարբերականը, Մարտիրոսյանին պետք է արտահանձնեն, թեև նա դեռ չգիտի այդ մասին։ Պրոդյուսերը նշել է, որ բանտում նրան նույնիսկ «ողջույն» են փոխանցել գործընկերոջ կողմից, և նա զարմացած է, թե ինչպես է ողջ մնացել նման «ողջույնից» հետո։ Նա Մոսկվա էր ժամանել ֆիլմի նկարահանումները կազմակերպելու նպատակով։ Հենրիխ Մխիթարյանը՝ «Շախտյորում» © SPUTNIK/ АНТОН ДЕНИСОВ Մոսկվայում ձերբակալվել է Հենրիխ Մխիթարյանի կարիերայի հետ կապ ունեցող հայ գործարարը «Ես սիրում եմ Ռուսաստանը և կցանկանայի ցույց տալ ճշմարտությունը, պատմել նախագահի մասին։ Գլխավոր դերը, այսինքն Վլադիմիր Վլադիմիրովիչի դերում սկզբում համաձայնել է խաղալ Լեոնարդո Դի Կապրիոն, բայց հետո հրաժարվել է։ Մեր մեջ ասած ՝ նրան ուղղակի համոզել են։ Փոխարենը համաձայնել է նկարվել Շոն Փենը», — նշել է Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանի փաստաբանները հիմա զբաղվում են իրենց պաշտպանյալին Երևան արտահանձնելու որոշումը բողոքարկելով։ Առայժմ ոչինչ չի ստացվում, արդեն հասել են Գերագույն դատարան։ 20 տարի առաջ Մարտիրոսյանը տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ պրոդյուսերի կարիերա է սկսել։ Նա աշխատել է «Նոյեմբերի մարդը», «Փրկվածը», «Ֆրիլանսերներ», «Փախուստի ծրագիր» և այլ ֆիլմերի վրա։ Համենայն դեպս, այդպես է պնդում Մարտիրոսյանը։ armeniasputnik.am

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am