Հայկական միջնադար. «Վիդիշ լի», Վիգեն Սարգսյանի մասին ծաղրանկար է տպագրվել. ՀԺ

«Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին հնչեցված սպառնալիքները ուշագրավ զարգացումներ ստացան: Ինչպես պարզվեց, սպառնալիքներ հնչեցնող անձը՝ Հայկ Օհանյանը կապված է բանակի հետ, ունի ռազմական մասնագիտություն: Ընդ որում, դա այնպիսի մասնագիտություն է, որը ուղղակի կապ ունի մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու հետ՝ նա դիպուկահար է, սպա: Համենայն դեպս այդ մասին Ինստագրամի իր էջում նշել էր հենց ինքը՝ Հայկ Օհանյանը: Ճիշտ է, բարձրացած աղմուկից հետո նա հեռացրել էր իր էջը, բայց տվյալները պահպանվել են: Տարօրինակ է, բայց դիպուկահարները սովորաբար չեն հայտարարում իրենց մասնագիտության մասին, նույնիսկ լուսանկարվելիս դեմքերը փակում են, ու դա միջազգային պրակտիկա է: Բայց դա այնքան էլ էական չէ: Ավելի տարօրինակ է իրավապահների ու պաշտպանության նախարարության պահվածքը: «Մեդիալաբի» գլխավոր խմբագիրը ավելի քան 10 օր առաջ էր հայտարարել իր նկատմամբ հնչած սպառնալիքների մասին: Լրագրողական կազմակերպությունները հանդես եկան երեւույթը դատապարտող հայտարարությամբ, բայց իրավապահները որեւէ գործուն քայլ չէին կատարում հայտարարության հեղինակին բացահայտելու ուղղությամբ: Միայն նախօրեին վերջապես քրեական գործ հարուցվեց, ու դա թերեւս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության շնորհիվ միայն: Ակնհայտ է, որ «Մեդիալաբի» ղեկավարի եւ նրա երեխայի հասցեին կյանքից զրկելու սպառնալիքի հետեւանքները որեւէ քաղաքակիրթ երկրում կլինեին բոլորովին այլ: Խնդիրը մեր օրենսդրությունը չէ: Այն սահմանում է, որ դա քրեական հետապնդման ենթակա արարք է: Իսկ այն, որ իրավապահները չուզենալով, դժգոհելով, «ոտները կախ քցելով» են գործողություն կատարում, ցույց է տալիս մեր իշխող «էլիտայի» մտահորիզոնը: Սա առաջին դեպքը չէ: Օրինակ, Սերժ Սարգսյանի հասցեին քննադատական ելույթ ունեցած պատգամավորը հարձակման ենթարկվեց, իսկ իրավապահները  չուզենալով ու դժգոհելով դա բացահայտեցին, հարձակվողն էլ ռեալ պատիժ չկրեց: Ավելին, ՀՀԿ-ականները տեղի ունեցածի համար մեղադրում էին պատգամավորին, ոչ թե հարձակվողին: Ինչպես կարելի է փիս փիս բաներ ասել վսեմաշուք  եւ ճաճանչափայլ Սերժ Սարգսյանի հասցեին: «Մեդիալաբի» դեպքը նույնն է: Ծաղրանկար է տպել ամենայն հայոց պաշտպանության նախարարի մասին, ուրեմն կարելի է եւ նույնիսկ պետք է ինքնադատաստանի ենթարկել: Մանրամասները՝ armtimes.com-ում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am