Երկար զրուցեց,ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները

Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով: Այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Անդրադառնալով արցախյան այցին՝ Սարգսյանը նշել է, որ անմիջապես նախագահից է տեղեկացել վերջին տարիներին Արցախի կյանքում արձանագրված հաջողությունների, տնտեսության զարգացման և առկա խնդիրների մասին: «Նախագահի հետ հնարավորություն ունեցա երկար զրուցելու և ստացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ցանկանում եմ շեշտել, որ բազմիցս առիթներ եմ ստեղծել՝ Արցախ այցելելու և որպես ազատ քաղաքացի շրջագայելու, բայց այս այցը որակապես այլ բնույթ ուներ, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Սարգսյանը և ավելացրել, որ բացի նախագահի և ԱՀ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներից, արցախյան այցի օրակարգում նախատեսված է նաև կրթօջախներ այցելելը: Նրա խոսքով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար օրախնդիր հարցը որակյալ կրթություն ապահովելն է: Եվ ՀՀ Նախագահի պաշտոնի հնարավոր ստանձման դեպքում՝ նա հիմնական առաջնահերթություններից է համարելու կրթական բարձրակարգ համակարգ ստեղծելը: Փետրվարի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am