Մի՞թե Պոլսի հայերի կյանքն այդքան կախված է պատրիարքի անձից

«Առավոտ թերթի առաջնորդողը գրում է. «Եվ այսպես, Պոլսո պատրիարքարանի շուրջ մի քանի ամիս տևած թնջուկը հանգուցալուծվեց հօգուտ Թուրքիայի իշխանությունների դրածո Արամ Աթեշյանի: Թեև մի քանի ամիս առաջ Էջմիածնում Աթեշյանը խոստանում էր ընդունել փոխանորդի ընտրությունների ցանկացած արդյունք, և չնայած այն բանին, որ այդ ընտրություններում նա խոշոր հաշվով պարտվեց, Թուրքիայի իշխանությունները երկու ոտքը դրեցին մի կոշիկի մեջ և բացականչեցին` «ուզում ենք Աթեշյանին և վե՛րջ»: Պոլսում ապրում է մի քանի տասնյակ հազար հայ, չգիտեմ, թե որքանով է նրանց խնդիրը հետաքրքիր մնացած 10 մլն հայության համար: Բայց մի քանի հատկանշական պահ այդ պատմության մեջ, այնուամենայնիվ, կա. նախևառաջ, իհարկե, մեր` հայերիս, ոչ միաբան լինելը, անձնական հավակնությունները ընդհանրական շահից վեր դասելը: Վստահ եմ, որ նույնիսկ Թուրքիայի նման գրեթե բռնապետական երկրում, եթե, ասենք, Պոլսի հայերի ամբողջ վերնախավը այս հարցում ունենար մեկ միասնական կարծիք, դժվար թե հնարավոր լիներ նրա վզին փաթաթել որևէ ոչ ընդունելի որոշում: Իհարկե, այս համատեքստում իր բացասական դերը խաղաց նաև Ստամբուլի հայազգի օլիգարխ Պետրոս Շիրինօղլուի չափից դուրս սերտ կապը Թուրքիայի իշխանությունների հետ: Բայց դե` նման երկրներում ո՞ր օլիգարխը ոտից գլուխ կախված չէ իշխանություններից: Երկրորդ բնորոշ պահն այն է, որ իշխանությունները Թուրքիայում թե այլուր գերադասում են գործ ունենալ սահմանափակ մտավոր ունակություններ ունեցող տեղական իշխանիկի հետ: Պարզ է, որ Պոլսո պատրիարքը չի կարող հրապարակավ հայտարարել, թե Օսմանյան Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Բայց նախորդ պատրիարքները, այդ թվում` առ այսօր դե յուրե այդ պաշտոնը զբաղեցնող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, գտնում էին այդ նուրբ հարցին առերեսվելուց խույս տալու ճկուն դիվանագիտական ձևը: Իսկ ահա Արամ Աթեշյանը ոչ թե խուսափում է այդ ցավոտ հարցին անդրադառնալուց, այլ բավականին քսու և շողոքորթ եղանակով առաջ է տանում թուրքական քարոզչության թեզերը: Դա առավել ցայտուն երևաց այն ժամանակ, երբ Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և արժանացավ Աթեշյանի դատապարտմանը, ինչպես նաև այս օրերին, երբ նա հայ համայնքի անունից ողջունեց թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա: Երկու դեպքում էլ հայոց եկեղեցու եպիսկոպոսը կարող էր պարզապես լռել: Երբ գրեթե ամեն օր լրատվամիջոցներով խոսվում էր այս խնդրի մասին, ես ինձ մի հարց էի տալիս` մի՞թե Պոլսի հայերի կյանքն այդքան կախված է պատրիարքի անձից: Արամ Աթեշյանը Թուրքիայի իշխանությունների խամաճի՞կն է` դե թող վայելի իր շեֆերի նվիրաբերած պաշտոնը: Մի՞թե ցանկացած պոլսահայ պարտադիր պետք է առնչվի պատրիարքարանի հետ: Եթե մարդը հավատացյալ է, ապա նա կարող է կազմակերպել իր հոգևոր կյանքը` չշփվելով որևէ եպիսկոպոսի հետ: Նա կարող է գտնել պարկեշտ, համեստ, իսկապես հավատացյալ մի քահանայի և իր շփումները եկեղեցու ու կրոնի հետ իրականացնել այդ անձնավորության միջոցով: Այդպիսի քահանաներ հաստատ կան Պոլսում: Ընդհանրապես, պարկեշտ քահանաներ շատ ավելի հաճախ են հանդիպում, քան պարկեշտ եպիսկոպոսներ: Այդպես է ոչ միայն Թուրքիայում»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am