Ծառուկյանի պայմանը Արմեն Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երեկ արձագանքելով Արմեն Սարգսյանի նախագահական թեկնածության վերաբերյալ հարցին, պատասխանել է, թե կարծիք եւ դիրքորոշում կհայտնեն նրա հետ հանդիպումներից հետո: Ամենաուշագրավը Ծառուկյանի պատասխանում սակայն այն է, որ նա ակնարկել է Արմեն Սարգսյանի հետ առանձին հանդիպելու մասին: Խոսքը նաեւ խմբակցությունից առանձին հանդիպման մասին է: «Ասել եմ՝ կհանդիպեմ առանձին եւ՛ Արմեն Սարգսյանի, եւ՛ իմ թիմակիցների հետ, բոլոր թիմակիցների տեսակետը, առաջարկը կլսեմ ու մենք մեր որոշումը կասենք, դուք կիմանաք»,- հայտարարել է Ծառուկյանը, ինչից կարելի է ենթադրել, որ բացի «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումից, կլինի նաեւ Ծառուկյան-Արմեն Սարգսյան առանձին հանդիպում: Համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանը հայտնում է այդպիսի մտադրություն, իսկ գուցե նաեւ պայմա՞ն՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին: Հետաքրքիր է, Սարգսյանն ինքը ունի՞ խմբակցությունից բացի Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու ցանկություն: Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է «Ելք» դաշինքին եւ մեկնել Արցախ: Հետաքրքիր է, որ «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպումը, կարծես թե, ձգվում է: Սարգսյանը արդեն հանդիպել է խորհրդարանի չորս խմբակցությունից երեքին, բացի «Ծառուկյան» դաշինքից: Արդյո՞ք դա նշանակում է, որ կան չպարզաբանված խնդիրներ այդ կապակցությամբ, թե՞ Սարգսյանի համար հենց ընդունելի չէ նաեւ առանձին Ծառուկյանի հետ հանդիպումը: Իսկ ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն ինքը այդպիսի հանդիպում ակնկալում կամ պայման առաջադրում: Դա զուտ այսպես ասած կարգավիճակ ընդգծելո՞ւ հարց է, երբ, այսպես ասած, նախագահի թեկնածուի հատուկ հանդիպում կլինի Ծառուկյանի հետ, թե՞ ԲՀԿ առաջնորդը ունի Արմեն Սարգսյանի հետ առանձին ֆորմատով քննարկելու շատ կոնկրետ հարցեր, որոնք չի ցանկանում լղոզել խմբակցության ֆորմատում, կամ այդ ֆորմատում քննարկելը ինչ-ինչ այլ պատճառներով է դիտում աննպատակահարմար»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am