Նոր ու ցնցող մանրամասներ Դինա Ակոպովնայի և մյուսների խարդախության գործից/տեսանյութ/

Հայկական արվեստին տարբեր առիթներով հոտնկայս ծափահարել է ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական վերնախավը: Սակայն Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հայտարարության համաձայն, որոշ անձինք հայկական մշակույթի պատրվակով օգնում են հայաստանցիներին կեղծ ճանապարհով ԱՄՆ-ի վիզաներ ստանալ: Իրավապահների հաղորդմամբ, Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված, ներկայումս՝ ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Հրաչյա Աթոյանն այժմ խախտելով իր վիզայի ժամկետը բնակվում է Գլենդելում առանց որեւէ իրավական կարգավիճակի, մինչդեռ Դիանա Գրիգորյանն, ում դատական թղթերում նաեւ «Դինա Ակոպովնա» են անվանում, այժմ Հայաստանում է: Մեղադրանքի համաձայն, 2013-ից 2014 թվականները Ստելա Բոյաջյանն իր ղեկավարած Big Apple Music Awards Foundation ընկերության միջոցով Հայաստանից պարային եւ երաժշտական կեղծ խմբեր էր հրավիրում Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի օրենքների համաձայն, արվեստի գործիչների համար Միացյալ Նահանգներ P-3 մուտքի վիզա ստանալն ավելի հեշտ է քան ավանդական զբոսաշրջիկների համար, ովքեր պետք է ապացուցեն, որ Հայաստան են վերադառնալու: Իրականում, երաժշտական եւ պարային խմբերի փոխարեն Հայաստանից Միացյալ Նահանգներ էին ժամանում դրանց հետ որեւէ կապ չունեցող անձինք՝ ներկայանալով որպես երաժիշտներ եւ պարողներ: Յուրաքանչյուր անձից իրենց ապօրինի ծառայության համար մեղադրյալները ստանում էին 3,000-15,000 դոլար, հաղորդում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը: Միացյալ Նահանգների հյուպատոսական ծառայությանը խաբելու նպատակով Հայաստանում կեղծ պարային համույթների անդամներին լուսանկարում էին ավանդական հայկական պարային զգեստներով, իսկ ԱՄՆ-ում կեղծ համերգներ կազմակերպում, պատրաստելով կեղծ ցուցանակներ եւ կեղծ թռուցիկներ: Դրանից բացի, արդեն Միացյալ Նահանգներ իրենց օգնությամբ ապօրինի ժամանած քաղաքացիներին հավելյալ գումարով մեղադրյալներն օգնում էին երկարաձգել վիզաները՝ հայկական մշակույթի տարածման պատրվակով: Հատկանշական է, որ իրենց ապօրինի գործունեությունը եւ յուրաքանչյուր անձից ստացվող գումարի չափը մեղադրյալները քննարկել են նաեւ Ֆեյսբուկ սոցցանցի միջոցով: Թեեւ Big Apple Music Awards Foundation ընկերության կայքում նշված հեռախոսահամարն անջատված էր, «Ամերիկայի Ձայն»-ին հաջողվել էր հեռախոսով կապվել մեղադրյալներից մեկի՝ Ստելա Բոյաջյանի հետ, ով հայտնեց, որ հերքում է բոլոր մեղադրանքները եւ խոստացավ իր դիրքորոշումն առավել մանրամասն հաղորդել պաշտպանի միջոցով, ով տեսանյութի եթեր դուրս գալու ժամին մեզ այդպես էլ կապ չէր հաստատել:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am