Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն, Porsce Cayenne-ն ու Mercedes GLE-ն. վերջինի անհավեծանը կոտրվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում բախվել են Porsce Cayenne մակնիշի 08 AM 077 համարանիշի, Mitsubishi մակնիշի 359 ՍԼ 25 համարանիշի և Mercedes GLE մակնիշի 05 GԼ 505 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով Mercedes-ի առջևի աջ կողմի անվահեծանը պոկվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Porsce Cayenne-ը ճանապարհի թույլատրելի հատվածում է կայանված է եղել, իսկ Mitsubishi –ի վարոդն էլ հարվածի հետևանքով ավտոմեքենայից դուրս է շպրտվել և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am