Ո՞վ է կեղծել Արա Աբրահամյանի կնոջ ստորագրությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող vesti.am կայքն այսօր հրապարակել է փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովի ծավալուն պարզաբանումը, որտեղ վերջինս անդրադառնում է «2 НК» ԲԸ բաժնետերերի միջեւ վեճին։ Հիշեցնենք, որ ընկերության 50 տոկոս բաժնեմասը պատկանում է ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանին, մյուս 50-ը՝ պաշտոնապես Արա Աբրահամյանի կնոջը՝ ԱՄՆ քաղաքացի Նատալյա Աբրահամյանին։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն ահազանգում է, որ Աբրահամյանը ապօրինի միջոցներով եւ շահարկելով իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերմությունը, այժմ փորձում է տնօրինել ընկերության ողջ բաժինը։ Իր հերթին փաստաբան Կառաֆելովը հրապարակայնորեն հերքում է այդ հանգամանքը, ավելին՝ պնդում, որ Նատալյա Աբրահամյանի ստորագրությունը կեղծված է. «Բաժնետեր Նատալյա Աբրահամյանը բազմաթիվ տարիներ փորձել է իր համար բաժնետիրոջ իր իրավունքներն իրականացնելու հնարավորություն ստանալ, սակայն մշտապես բախվել է կոշտ դիմադրության: Գրիգորյանն ու Գորինովը, քողարկվելով թվացյալ բարեկերպության շղարշի տակ, հասանելի չեն դարձրել ընկերության փաստաթղթերը եւ տեղեկությունները: Միայն մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հետաքննությանը եւ դատախազությանը կատարված հանցագործությունների վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնել եւ նրանց ուշադրությունը հրավիրել խնդրին: Ես հույսով հետեւում եմ իրավիճակի զարգացմանը, բայց ժամանակից շուտ չեմ գայթակղվում դրա լուծմամբ, քանզի լավ հասկանում եմ՝ ինչպիսի մարդիկ են ներկայացնում կոնֆլիկտի հակառակորդ կողմը, ինչ մեթոդներով են պատրաստ շահարկել եւ ինչ միջոցների են ընդունակ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից»,- նշված է Կառաֆելովի հայտարարության մեջ։

Իր հերթին Յուրի Սեմյոնովը «Ժամանակ»-ի հետ զրույցում բացարձակ հերյուրանք որակեց Կառաֆելովի հայտարարությունները. «Ինքը հանդես է եկել հայտարարությամբ ու նշում, որ գործով սկսել է զբաղվել 2016 թվականից, բայց շարադրել է 20 տարվա վաղեմության փաստարկներ։ Ինքը նշում է ինչ-որ փորձագիտական եզրակացության արդյունքներ, որոնք հենց իրենք են անցկացրել։ Բայց դուք հասկանում եք, որ փորձագիտական հետաքննությունն անցկացվում է դատարանի կամ համապատասխան այլ մարմինների հրահանգով։ Երկար տարիների ընթացքում Նատալյա Աբրահամյանը իր ներկայացուցչի ջանքերով պարզապես արգելակել է որոշումներ կայացնելու հնարավորությունը․օրինակ՝ մենք աուդիտ ենք պահանջել, իրենք դա մերժել են։ Այս դեպքում փաստաբանը հղում է անում իր սեփական հաշվարկներին, մինչդեռ հաշվարկները պետք է աուդիտը պարզեր»,- ասաց Սեմյոնովը։

Ինչ վերաբերում է փաստաբանի այն հայտարարությանը, թե կեղծվել է Արա Աբրահամյանի կնոջ՝ Նատալյա Աբրահամյանի ստորագրությունը, մեր զրուցակիցն ասաց. «Դա երեւի հենց իրենք էլ կեղծել են։ Իրենք են բերել այդ ստորագրությունը, իր պաշտոնական ներկայացուցիչը։ Ինքն ասում է՝ ստորագրությունը կեղծված է, ես էլ պնդում եմ, որ ստում են։ Այդ ստորագրության կեղծ լինելը պետք է փորձագիտական եզրակացությունը ցույց տար, ինչից են վերցրել, որ այդ ստորագրությունը կեղծ է, եթե կեղծ է, ապա տրամաբանորեն հենց միայն իրենք կարող էին կեղծել, ոչ թե մենք, ու հենց իրենց պետք է ենթարկել քրեական պատասխանատվության»։ Յուրի Սեմյոնովն ընդգծում է. «Իրենք արդեն քրեական գործ են հարուցել այսպիսի կեղծ հայտարարությունների հիման վրա, որը չգիտես ինչու, ոստիկանությունը չի ստուգել։ Երեւի ծանոթ ունեն, ելումուտ, դա բոլորին ծանոթ պրակտիկա է` 90-ականները կարծես չեն ավարտվել։ Եթե դուք Կառաֆելովի էջը նայեք, ապա կտեսնենք պարգեւներ ՖՍԲ-ի, ՆՎԴ-ի կողմից։ Արա Աբրահամյանը ցույց է տալիս, որ ինքը ընկերություն է անում ՌԴ նախագահի, Աստծո հետ, իսկ այդ մեկն էլ ցույց է տալիս, որ ՖՍԲ-ի ղեկավարի հետ է մտերիմ։ Իրենք ասում են՝ իբրեւ թե Նատալյա Աբրահամյանը հետաքրքրված է ընկերության շահերով, բայց վերցնում ու իր մասնաբաժինը տալիս է ամուսնուն, որն իբրեւ այստեղ կապ չունի, նա իր քրոջը, նա էլ զարմիկին ու հարուցվում է քրեական գործ։ Այդպե՞ս են հետաքրքրվում, որպեսզի չվնասեն իրենց քաղաքական հեղինակությունը, ահա այս կերպ են վարվում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am