Կառավարությունը «կործանարար» նախաձեռնությամբ է հանդես եկել

Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը, որն արդեն մի քանի օր է կրքեր է բորբոքել խորհրդարանում։ Ընդդիմադիրները, բացահայտ, որոշ ՀՀԿ-ականներ էլ ծածուկ, քննադատում են այդ նախագիծը՝ համարելով այն կործանարար։ Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, որը նշանակված է նախագծի զեկուցող, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ համայնքները կարող են իրենք ձեւավորել միջհամայնքային միավորումներ՝ ավագանու որոշմամբ կամ կարող են ստեղծվել օրենքով՝ պատվիրակված լիազորությունների տիրույթում: Նախագծով սահմանված են, թե այդ միավորումներն ինչպես պետք է ձեւավորվեն, ինչ կանոնադրությամբ, դուրս գալու դեպքում ինչպես պետք է բաժանվեն մասնաբաժինները եւ այլն: Միջհամայնքային միավորումներ ստեղծելու հիմնական նպատակը, ըստ Տերտերյանի՝ կենսական նշանակության հարցեր լուծելու, ասենք՝ միջհամայնքային ճանապարհները բարելավելու եւ այլ խնդիրներ լուծելու համար միավորվելն է, սակայն դեռեւս հաշվարկված չէ, թե քանի միավորում պետք է ստեղծել։ Պատգամավորները հետաքրքրվեցին՝ այսինքն նորից ուզում ենք վերականգնել Խորհրդային Հայաստանի շրջանների պատկե՞րը, եթե նոր միավորումներ ենք ստեղծում, այդտեղ մարզպետարանները որտե՞ղ են լինելու, ի՞նչ կլինի, եթե խոշորացված համայնքներն էլ իրենց հերթին ուզեն միջհամայնքային միավորումներ դառնալ: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ իրենք չեն սպասում, որ այնքան միջհամայնքային միավորումներ կստեղծվեն, որ կծածկեն ողջ հանրապետության տարածքը: Թվում էր, թե համայնքները կամ պետք է խոշորացնեին կամ միջհամայնքային միավորումներ ստեղծվեին, բայց խոշորացումը չավարտած օրակարգ են բերում նաեւ միավորման հարցը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Վաչե Տերտերյանին առաջարկեց նախագիծը չդնել քվեարկության, քանի որ այն լի է հակասություններով. «Դուք փորձում եք համայնքներում ստեղծել ՀՀԿ-ական մոնոպոլիա եւ ձեր սիրած կայուն մեծամասնությունը տեղափոխել համայնքներ»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ համայնքներից էլ դժգոհություններ է ստացել, որ համայնքները այս օրենքը կործանում է, առանց այդ էլ խոշորացումից հետո չեն կարողանում կայունանալ: Նա առաջարկեց տեղական հանրաքվե անել ու իմանալ համայնքների բնակչության կարծիքը այս նախագծի մասին, նոր ընդունել, հակառակ դեպքում ՀՀԿ-ականի մի կոճակով որոշումներ կլինեն. «Սա կործանելու է համայնքները, ունեցեք քաղաքական խիզախություն ձեր կառավարությանն ասելու, որ հետ տարեք այս նախագիծը: Եթե դրվեց, «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկելու է դեմ»: Ի դեպ, Զոհրապյանը, երեկ հայտարարություն էր արել նաեւ այդ մասին։ Այս նախագծի քողարկված նպատակը թերեւս համայնքապետերի վերահսկողությունը ավելի մեծացնելն է, գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ական համայնքապետերից բացի այդ պաշտոններում ընտրվում են նաեւ այլ կուսակցության ներկայացուցիչներ։ Այս փոփոխությունից հետո այդ համանքապետերը անմիջական վերակացու կունենա եւ այլեւ գործոն չեն ներկայացնի տվյալ համայքնում։«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն նկատեց, որ ստեղծվելիք միավորումները ավագանու գործառույթ են վերցնելու իրենց վրա: Բացի այդ, նախագծում կամավոր միավորումների մասին է խոսք գնում, բայց այն կամավոր պարտադիր է: Համայնքապետերի մեծ մասը ՀՀԿ-ական են կամ նրանց սատարող մարդիկ, ավագանու անդամների մեծ մասն էլ ՀՀԿ-ական են, ուստի միջհամայնքային միավորումներ ենք ունենալու, որը ղեկավարելու են ՀՀԿ-ականները եւ մեկ ավագանի, որը ընտրվելու է էլի այդ ավագանու միջից՝ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականներից: Ըստ Մանե Թանդիլյանի սա քայլ է համայնքներում ընդդիմադիրներին լռեցնելու համար․«Մենք գնում ենք ուղղակի բոլոր համայնքների հանրապետականացման»: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, սակայն, կարծում է, որ պատգամավորները մոլորության մեջ են, միջհամայնքային միավորումները չեն կարող դիտվել՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգ: Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am