Յուրահատուկ թյուրիմացություն. հոգեբանը բացահայտում է

«Հետտոնական սթրես գոյություն ունի, որը յուրաքանչյուրի մոտ տարբեր ժամանակաշրջան է տևում: Որոշ մարդկանց մոտ երկու-երեք օր պետք է՝ ադապտանալ նոր վիճակին, օրգանիմն իրեն գտնի նոր միջավայրում: Թվում է տոնական օրեր էին, հանգստացել է, բայց հյուծվածության զգացում է իր մոտ, արթնացել է, բայց չի կարողանում կենտրոնանալ»,-այս մասին այսօր` հունվարի 9-ին  հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Խաչիկ Գասպարյանը: Հոգեբանի խոսքով ՝ սթրեսի համար պատճառ է դառնում այն, որ մարդիկ չեն պլանովորում տոներից հետոն, իդեալական սպասումներ ունեն, որոնք աշխատանքի անցնելով՝ արդեն նոր պատճառ են դառնում հիասթափության. «Մենք հրաշքների ենք նախապատրաստում տոների ընթացքում, բայց երբ մենք պետք է աշխատանքի վերադառնանք, արդեն սթրեսային վիճակում ենք հայտնվում»: Հոգեբանի  փոխանցմամբ` հայ իրականության մեջ հատկապես  մի փոքր ավելի խորքային է սթրեսը, քանի որ տոնական օրերը երկար են լինում: «Մեզ մոտ հետաքրքիր արձակուրդ է ստացվում, մեր մշակույթի մեջ կա յուրահատուկ թյուրիմացություն, հանգիստը զուգորդում ենք սնվելու հետ: Նոր տարվա պարագայում էլ արդեն բազմաթիվ կերակուրների հետ միասին ծանրաբերռնում ենք ֆիզիկական եսը»,-ասաց նա: Հոգեբանը փաստում է, որ արդյունքում  հոգեկան, և ֆիզիկական առումով ծանրաբեռնում ենք մեր եսը, և հենց այստեղ էլ առաջանում է հետտոնականս սթրեսի գաղափարը: Խաչիկ Գասպարյանը նաև խոսեց նրա մասին, որ ինչպես խուսափել հետտոնական սթրեսից: Հոգեբանի թիվ մեկ խորհուրդն է ՝ աշխատել այդ նոր աշխաանքի անցնելու օրերին ամեն 45 րոպեից հետո կարճ ընդմիջումներ ունենալ: Հաջորդիվ`պետք է աշխատել այնպես, որ աշխատանքի գնալուց հետո կարգավորել քունը: «Երկու օր առաջ Ձեր քնի ռիթմը կարգավորելու մասին մտածեք»,-ասաց նա: Երրորդ խորհուրդն է՝ նորից վերագնահատեն իրենց աշխատանքային գործունեության մեջ սեփական կարողությունները: «Ամերիկյան ասացվածք կա, եթե սիրում ես քո գործը, ոչ մի օր չես աշխատում, եթե չես սիրում՝ կյանքը դառնում է տառապանք: այնպես որ եթե հնարավորություն չունեք ձեզ դուր չեկող աշխատանքը փոխեք, ապա փորձեք դրական էլեմտներ գտնել»,-ընդգծեց հոգեբանը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am