Կյանքը նախագահականից հետո. ինչով են զբաղվում նախկին առաջին տիկնայք (Photo)

Բոլոր նախագահների առջեւ հարց է առաջանում՝ ինչով են զբաղվելու պաշտոնանկությունից հետո։ Մեզ՝ որպես կին, անհանգստացնում է եւս մեկ հարց. ինչ է սպասվում նրանց տիկնանց։ Նրանցից շատերը, ովքեր սովոր են լինել ուշադրության կենտրոնում, ամուսինների պաշտոնանկությունից հետո մնում են ստվերում՝ զբաղվելով երեխաների կամ թոռների դաստիարակությամբ, ոմանք էլ շարունակում են հիշեցնել իրենց մասին՝ զբաղվելով ակտիվ գործունեությամբ։ Ինչով են զբաղվում նախկին առաջին տիկնայք եւ ինչպես է ամուսինների պաշտոնանկությունից հետո փոխվել նրանց ոճը. Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է։ Բելլա Քոչարյան Բելլա Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Տիկին Քոչարյանը 2006 թվականից հանդիսանում է նաև Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի  բարեկամների խորհրդի պատվավոր նախագահ: ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամա 8 տարվա ընթացքում Միշել Օբաման դարձավ ոչ թե պարզապես  ամենանորաոճ առաջին տիկին, այլ նաեւ  իսկական նորաձեւության հեղինակություն։ Բարաք Օբամայի կինը ողջ աշխարհին ապացուցեց, որ քաղաքականությունը եւս կարող է ազդել նորաձեւության վրա։ Երեկոյան զգեստ կրելու ունակության համար նրան համեմատում էին Ջեքի Քենեդու հետ։ 2017-ին Միշել Օբամայի համար նոր կյանք սկսվեց։ Նրա ոճում կարդինալ փոփոխություններ տեղի չեն ունեցել, սակայն կարող ենք նկատել, որ նա ավելի հանգիստ է դարձել։ 54-ամյա Միշելն իրեն թույլ է տալիս կրել պատռված ջինսեր, տոպ՝ բացված ուսերով։ Սամանտա Քեմերոն   47-ամյա Սամանտա Քեմերոնը (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջեյմս Քեմերոնի կինը) դարձել է նորաձեւության դիզայներ։ Նրա նախկին հոբբին վերջապես բիզնեսի է վերածվել, ի դեպ՝ եկամտաբեր եւ հեռանկարային։ Cefinn ապրանքանիշի զգեստները վաճառվում են Լոնդոնի առեւտրային ցանցերում, ինչպես նաեւ զարդարում բրիտանական Vogue-ի էջերը։ Պաշտոնավարման առաջին իսկ տարում վարչապետի կինը հայտնվեց համաշխարհային քաղաքականությունում ամենաոճային առաջին տիկնանց տասնյակում։ Իր վառ ճաշակով նա ունակ էր լռեցնել մրցակիցներին՝ Միշել Օբամային եւ Կառլա Բրունի-Սարկոզիին։ Սամանտան հանրությանն էր ներկայանում բացառապես տեղացի դիզայներների զգեստներով։ Կարգավիճակի փոփոխությունից հետո Սամանտան սկսել է հագնվել ավելի հետաքրքիր, վառ, ինչից էլ ավելի երիտասարդ է երեւում։ Լեհաստանի նախկին առաջին տիկին Իոլանտա Կվասնեւսկայան եւս իր մասին հայտարարեց որպես fashion-փորձագետ։ Բացի այդ, նա թողարկել է իր հեռուստահաղորդումը ՝ «Ոճի դասեր» եւ նույն անունով գիրք հրապարակել, որի շապիկի համար նկարվել է կարճ զգեստով եւ մետաքսե կարմիր կոշիկներով։ Կարլա Բրունի Գեղեցիկ, զգացմունքային, բարձր ճաշակով օժտված Կարլա Բրունին համաշխարհային քաղաքական հարթակում համարվում էր ամենագեղեցիկ եւ հիշվող առաջին տիկնանցից մեկը։ Առաջին տիկնոջ կարգավիճակը թողնելուց հետո նա կենտրոնացավ երեխաների, երաժշտության եւ նորաձեւության վրա։ Նախկին առաջին տիկնոջ ոճը գրեթե չի փոխվել։ Նա նախկինի պես շարունակում է հագուստում նախապատվությունը տալ սեւին, իսկ շրջազգեստների եւ տաբատների միջից ընտրում է երկրորդ տարբերակը։ Մեծ Բրիտանիայի նախկին առաջին տիկին Սառա Բրաուն Սառան  Մեծ Բրիտանիայի առաջին տիկինն էր 2007- 2010 թթ։ Բարեգործական գործունեության հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով՝ նա իր արտաքին տեսքի մասին վերջինն էր մտածում եւ բավականին ձանձրալի կերպարներով էր ներկայանում։ Միայն մի անգամ նա նկատվեց վառ կերպարով. դա Կարլա Բրունիի հետ հանդիպմանն էր, երբ նա ընտրել էր մանուշակագույն բերետ։ Ամուսնու պաշտոնանկությունից հետո Սառա Բրաունը ստվերում մնաց։ Նա հազվադեպ է հայտնվում հանրության առաջ եւ փորձում է չհայտնվել տեսախցիկների օբյեկտիվում։ Այնուամենայնիվ նկատելի է, որ նրա կերպարն ավելի վառ է դարձել։ Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆս Միխաիլ Սահակաշվիլիի կինն ունիկալ է. նա համեստ է, միեւնույն ժամանակ ինքնավստահ, տիրապետում է հինգ լեզվի, գրքեր է գրում։ Վրացիները գերված էին նրա պարզությամբ։ Սանդրան գրեթե կոսմետիկա չէր օգտագործում, իսկ հագուստում նախընտրում էր  պարզությունը։ Նրա միակ թուլությունը բավականին համարձակ կարմիր եւ վարդագույն երանգների զգեստներն էին։ Ամուսնու պաշտոնանկությունից հետո նրա մասին շատ քիչ են խոսում։ Ի տարբերություն ամուսնու, Սանդրան շարունակում է ապրել Վրաստանում, որտեղ բարեգործությամբ է զբաղվում։ Իսպանիայի առաջին տիկին Սոնսոլես Էսպինոսա Եթե Կառլա Բրունին կարող է գլուխ գովել մոդելային անցյալով, ապա Սոնսոլես Էսպինոսան՝ վոկալային տվյալներով։ Իսպանիայի նախկին առաջին տիկինը օպերային սոպրանո է: Նա երբեք չի ձգտում առանձնանալ մյուսների ֆոնին, սակայն ո՞վ կարող է անտարբեր անցնել գեղեցիկ կազմվածքով եւ կարճ սանրվածքով կնոջ կողքով։ Նրա հագուստը միայն առաջին հայացքից է հասարակ թվում. նորաձեւությունից հասկացող մարդիկ միանգամից առանձնացնում են նրա զգեստները Loewe-ից եւ  Altuzarra-ից։ Տարիների ընթացքում նրա արտաքինը չի փոխվել. նա նախկինի պես նախընտրում է հագնվել պարզ , համեստ, սակայն թանկ։ Լեհաստանի նախկին առաջին տիկին Իոլանտա Կվասնեւսկի Վառ, ինքնուրույն. այսպես էին նկարագրում Լեհաստանի նախկին առաջին տիկնոջը (1995 – 2005)։ Իոլանտան աչքի էր ընկնում նաեւ հիշվող զգեստներով, որոնք լրացնում էր Birkin ապրանքանիշի պայուսակով։ Խիստ կերպարները, որոնք համապատասխանում են քաղաքական դրեսս կոդին, նա լրացնում էր  կաշմիրից շալերով, իսկ պաշտոնական ընդունելությանը կարող էր հայտնվել երեկոյան զգեստով՝թափանցիկ կտրվածքներով։ Ամուսնու պաշտոնանկությունից հետո Կվասնեւսկայան շարունակում է ակտիվ հասարակական գործունեությունը՝ փորձելով իրեն հաղորդավարուհու դերում, բացի այդ նա գիրք է գրել, որում խորհուրդներ է տվել կանացի եւ տղամարդկանց ոճի վերաբերյալ։  

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու.
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am