Սերժ Սարգսյանն ու Կիրսան Իլյումժինովը շախմատ են խաղացել.ով է հաղթել
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատ են խաղացել:Խաղն ավարտվել է ոչ-ոքիով: Այս մասին շախմատի պարտիայից հետո լրագրողների հայտնել է Կիրսան Իլյումժինովը: Հաճախակի եմ Սերժ Սարգսյանի հետ շախմատ խաղում, գրեթե ամեն տարի,ասել է Իլյումժինովը:Անցյալ տարի, խոստովանել է ՖԻԴԵ-ի նախագահը, պարտվել է Սերժ Սարգսյանին, իսկ Երեւան ժամանելուն պես ցանկացել է ռեւանշ վերցնել: «ՀՀ նախագահը մեծահոգություն է դրսեւորել եւ առաջարկել հյուրին խաղալ սպիտակներով:Խաղը շարունակվել է շուրջ երեք րոպե »,- ասել է նա:
