«Դուք ճորտերի ճորտն եք». Սեֆիլյանը՝ դատավորին
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Սեֆիլյանը լքեց նիստերի դահլիճը և հայտարարեց, որ առանց Գեւորգ Սաֆարյանի չի մասնակցի նիստին: Դատավորը նշեց, որ Սաֆարյանի նկատմամբ նախորդ նիստին իրավաչափորեն է սանկցիա կիրառվել։ «Դուք դատավոր էլ չեք, ճորտերի ճորտն եք»,-ասաց Սեֆիլյանը՝ լքելով դահլիճը: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն էլ նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից։
