Ի դեմս Ադրբեջանի սուլթանի գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով

«Ադրբեջանն իր պահվածքով ապացուցում է, որ պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի: Շատ դժվար է բանակցել մի կողմի հետ, ով համանախագահների հետ համակարծիք է և հայտարարություն է տարածում, բայց նրա իշխանության կրողը հանդես է գալիս մի հայտարարությամբ, որը ոչ ավել, ոչ պակաս հոխորտանք է հարևան երկրի նկատմամբ:Խնդիրը Ադրբեջանի մեջ է, ով շարունակում է իր ոչ կառուցողական հայտարարութունների շարքը»,- երեկ ՀՀԿ  ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Ադրբեջանի վարքագծին: Նշենք, որ երեկ  շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել: Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա խոսել է Երևանը, Հայաստանը գրավելու մասին: Սա անհեթեթություն ու զառանցանք է,ասաց  Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ  հայտարարել էր, որ իր երկրի ռազմավարական նպատակներից է «Երևանի և Զանգեզուրի վերադարձը»: «Անթույլատրելի է, երբ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ հարևան երկրի նկատմամբ տարածքներ վերցնելու մասին է խոսում: Ի դեմս Ադրբեջանի սուլթանի գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ: Ադոլֆ Հիտլերը ժամանակին նման հայտարարություններ էր անում Սուդեթական մարզի, Լեհաստանի, ԽՍՀՄ և այլ երկրների նկատմամբ»,- նշեց Շարմազանովը: Նրա խոսքով՝ քիչ թե շատ պատմությունից տեղյակ մարդու մոտ նման հայտարարությունները լայն ժպիտ են առաջացնում: «Ադրբեջանի պետությունը նույնիսկ 100 տարին չի բոլորել, ինչ պատմական տարածքների մասին է խոսքը: Ցիցերոնը հետաքրքիր արտահայտություններ էր անում դատարկախոսների մասին՝ ասում էր.«Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում»: Դա կիրառելի է նաև նրա նկատմամբ: Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են հնչում»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am