«Հայկական վերածնունդն» այդպես էլ չվերածնված` նորից փլվեց

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ ՕԵԿ–ը ինքն իրեն վաղուց սպառել է, պարզ էր նույնիսկ այն ժամանակվանից, երբ նախորդ ԱԺ գումարման ժամանակ կուսակցությունն անցավ խորհրդարան: Ու թեև կարկառուն ՕԵԿ–ականները երկար ժամանակ հերքում էին կուսակցության անգործության մասին շրջող լուրերը, սակայն ամեն ինչ ավելի քան ակնհայտ էր՝ նրանք այլևս ոչինչ չունեն քաղաքականությանը տալու, իսկ ՕԵԿ–ի ներքևի էշելոններում ծվարած մարտիկներն էլ այլևս պետք չեն գա ո՛չ կուսակցության և ո՛չ էլ անձամբ Արթուր Բաղդասարյանի ամբիցիաների սպասարկման համար: Քաղաքական էլիտ կլուբից դուրս մնալն ու գահավիժելու արագությունը դանդաղեցնելու համար ՕԵԿ–ականները նոր հնարք մտածեցին՝ համախմբել տարբեր անհայտ ու երբևէ ոչնչով աչքի չընկած ու առանձնապես լուրջ կենսագրություն չունեցող կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին: Համախմբեց, անունը փոխեց ու, այսպես ասած, ռեբրենդինգ եղած՝ սկսեց ներկայանալ հասարակությանը: Եվ ողջ այդ ընթացքը զուգորդվում է նորացված ՕԵԿ–ի սահմանների ու աշխարհագրության ընդլայնմամբ, բայց շատ չանցած, դեռ 2017–ի ԱԺ ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած` սկսվեց նոր ստեղծված բուրգի փլուզումը: Դրան հաջորդեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեների աննախադեպ ցածր ցուցանիշով պատգամավորական աթոռներից զրկվելու «գույժը»:

Ու այդ օրվանից ո՛չ ռեբրենդինգ եղած ՕԵԿ–ն ասպարեզում կա, ո՛չ էլ կուսակցության հայտնի դեմքերը, իսկ հիմա էլ, պարզվում է, որ կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն ինչպես խումբ–խումբ մտել էին ՕԵԿ–ի հովանոցի տակ, նույն ձևով՝ խումբ–խումբ որոշել են լքել կառույցը:

Այսինքն, երկու տարի առաջ հիմնադրված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը 8 կուսակցության միավորումից առաջացավ, դրանցից 5–ն արդեն լքել են այն: Խոսքը «Միավորված հայեր», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Ազգային արժեքների պաշտպանություն» և Լիբերալ Ժողովրդական կուսակցությունների մասին է, որոնք օրեր առաջ են նման որոշում կայացրել ու հայտարարել առանձնանալուց հետո նոր կուսակցություն հիմնելու մասին: «Փաստը» «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավար Վաչագան Չիբուխչյանի հետ փորձեց զրուցել, սակայն նա ասաց, որ հիվանդ է և մեր հարցերին պատասխանել չի կարող: Մյուս կուսակցությունների հետ կապ հաստատել նույնպես չհաջողվեց: «Միավորված հայեր» կուսակցությունում հեռախոսազանգերին պատասխանող չկար, իսկ «Հայոց հայրենիք» կուսակցության տվյալներն անգամ տեղեկատվական համակարգերում չէին պահպանվել: Բայց հաջողվեց պարզել, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայոց հայրենիք» կուսակցության առաջնորդ Անահիտ Եղոյանը ՀԱԿ համամասնական 119 հոգանոց ցուցակի 36–րդ համարն է զբաղեցրել: ՕԵԿ–ից «պոկված» հաջորդ՝ «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության մասին էլ տեղեկություն փնտրելիս ոչինչ չգտանք: Նրանք անգամ ՀԱԿ–ի 2012 թվականի համամասնական ցուցակում չկային: Այն, որ այս կուսակցությունների մասին գիտեն շատ քչերը, պարզ է, պարզ է նաև այն, որ ինչպես միավորվել էին ՕԵԿ–ի հետ, այդպես էլ առանձնացան, իսկ հայտարարությունը, թե պատրաստվում են միավորվել ու նոր կուսակցություն հիմնել, հույս է ներշնչում, որ այնուամենայնիվ քաղաքական կյանքը Հայաստանում վերջնականապես չի մեռել, բայց հաջորդ պահին, անկախ ամեն ինչից, ցանկություն է առաջացնում մի անմեղ հարց հնչեցնել՝ ախր միավորվում եք, որ ի՞նչ անեք, ճահիճի մեջ մի նոր քար ավելացնե՞ք: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am