«Կարող են նաև սպանել...»

«Հայրենասիրությունից դրդված մարդիկ ստեղծել էին «Հայոց վահան» կազմակերպությունը, որի մեջ փորձում էին ինչ-որ գաղափարներ արտահայտել: Իբր թե զինված նստած էին տանը` տեռորիստ որակվեցին: Հեշտորեն մտան ու տան մեջ վնասազերծեցին: Չկա այնպիսի տեռորիստական խմբավորում, որը զինված հերթապահություն չիրականացնի: Սա ուղղակի ծիծաղելի է: Տեռորիստներ լինելու դեպքում այդքան հեշտ չէին հանձնվի»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով վերջերս Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Խուդավերդյանը փաստում է, որ Հայաստանում ահաբեկչական խմբավորում չի եղել ու այս ամենը հատուկ ձևով կազմակերպված բեմադրություն էր: Նրան չի զարմացնում անգամ ազատամարտիկների ձերբակալությունները: «Անդրադառնանք նաև Սաֆարյան Գևորգի հետ կատարվածին: Գևորգը հայ երիտասարդության պայքարը իր մեջ կրող կերպար է, որպես արու, իսկ որպես էգ նույնը իր մեջ կրում է Ռուսաստանից ժամանած քաղաքացիական ակտիվիստ Սյուզի Գևորգյանին, որը օրերս բռնության ենթարկվեց ոստիկանների կողմից: Այդ նենգ ուժերը փորձում են մեկուսացնել մարդկանց` վախի ու բռնության մթնոլորտ ստեղծելով: Այդ ուժերը չարաչար սխալվում են, քանի որ մեղք են մեր երիտասարդները, հանձինս այն տեսակը, որը հայրենիքի հիմքը պահողն է: Նմանների պետք է պահել բամբակի մեջ և ոչ թե պահել բերդերում և ծեծել պադյեզդներում»,-նշեց Խուդավերդյանը և հավելեց.«Այդ չարանենգ ուժերը, որ ծեծեցին անմեղ աղջկան նույն հայկական մոտեցմամբ կարող են նաև սպանել, քանի որ դիակ հայտնաբերելը մի տեսակ հատուկ մոդա է դարձել»: Լուսինե Ղազարյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am