Պուտինը խոստովանել է, թե ինչ չունի
Նախագահին կից կրթության և գիտության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է‚ որ չի օգտվում սմարթֆոնից: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը: «Միխայիլ Վալենտինովիչ, դուք ասացիք, որ բոլորն էլ սմարթֆոն ունեն: Իսկ ես չունեմ սմարթֆոն, դուք էլ չունեք, տեսնում եք: Մինչդեռ ասում եք՝ բոլորն ունեն»,- դիմել է պետության ղեկավարը Կուրչատովի ինստիտուտի՝ ավելի վաղ ելույթ ունեցած նախագահին՝ Ռուսաստանի ԳԱ-ի թղթակից- անդամ Միխայիլ Կովալչուկին:
