«Այդ ծանր բառն այդքան անզգուշությամբ մի կիրառեք, դրա տակից դուրս գալ ա պետք». Կամո Արեյանը՝ լրագրողներին

Մյասնիկյանի արձանին հարող այգում, որտեղ այժմ բարեկարգման աշխատանքներ են ընթանում, ծառերի հատումը թույլատրված էր, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։Հարցին, թե ժամանակին Տարոն Մարգարյանը «վանդալիզմություն» էր որակել ծառահատումները, սա «վանդալիզմություն չէ՞» Արեյանը պատասխանեց. «Այդ ծանր բառն այդքան անզգուշությամբ մի կիրառեք, դրա տակից դուրս գալ ա պետք: Տարոն Մարգարյանը դա կիրառել է այլ դեպքերում, երբ իսկապես վանդալիզմ է եղել, օրենքի խախտում»: Այնուհետև անդրադառնալով թեմային հավելեց. «Այս նախագիծն ամբողջությամբ անցել է սահմանված ընթացակարգ, հավանության է արժանացել Երևանի ավագանու կողմից։ Իրականացվում են այգու կառուցման աշխատանքներ, նախագծով գեղեցիկ միջավայր է կառուցվում երևանցիների համար։ Անցել են բոլոր փուլերը։ Բարեկարգման աշխատանքների մեջ մասնագիտական եզրակացությամբ եղել է, որ որոշակի ծառեր պետք է փոխարինվեն նորերով, որովհետև դրանք իրենց գոյությամբ, տեսակով ծերացած են ու անհամատեղելի են կողքի մշտադալար ծառերի հետ»։ Ինչպես ասաց՝ ծառերը հատվել են, քանի որ դրանց տակ եղել է փտած խողովակային համակարգ, և դրանք պետք է փոխարինվեն նորերով, քանի որ այգում տեղադրվելու է շատրվանային ժամանակակից համակարգ։ Հիշեցնենք՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ հանցագործություն է տեղի ունեցել Մյասնիկյանի արձանին հարող տարածքում։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am