Արսեն Վենգեր. Մխիթարյանը շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի
Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպելուց առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, և թիմի մյուս նորեկներին: «Մխիթարյանը շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի մարզումներին և խաղերին: Այդ փաստն ինձ չի զարմացնում, դա լիովին բնական է: «Էվերթոնի» հետ խաղը սկսելուց հետո Օբամեյանգը և Մխիթարյանը բարձրակարգ խաղ էին ցուցադրում: Այդ տղաները թոփ մակարդակի են: Ինչո՞ւ նրանք չպետք է կրկնեն այն, ինչ արեցին «Էվերթոնի» հետ խաղի ժամանակ»,- Վենգերի խոսքը մեջբերում է Mirror-ը:
