Բրեդ Փիթը վթարի է ենթարկվել (լուսանկարներ)
Բրեդ Փիթը իր «Tesla»-ի մեքենայով թեթև վթարի է ենթարկվել Լոս Անջելեսում՝ արծաթագույն «Nissan Altima»-ի մասնակցությամբ: Վթարի ժամանակ վերջինս բախվել է երրորդ մեքենայի՝ «Kia Soul»-ի: Պապարացցիները նկարահանել են ոչ մեծ ավտովթարը և 54-ամյա դերասանի վարքը‚ որով նա կարելի է ասել գրավել է սոցկայքերի օգտատերերին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Լուսանկարներում Փիթը հանգիստ պատմում է մյուս վարորդներին‚ թե ինչ է տեղի ունեցել ճանապարհին: Բացի այդ‚ նա հոգ է տարել‚ որպեսզի արձանագրվեն բոլոր մեքենաների կրած վնասները‚ և ինքնուրույն լուսանկարել է դրանք:

