Պետք է դատարաններում լինենք անկախ. տուգանքի դեմ բողոքող փաստաբաններ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում փաստաբանների եւ դատախազների համար դատական տուգանք սահմանող դրույթի դեմ բողոքի ակցիային մասնակցող փաստաբանները նոր հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները եւ երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի խախտմամբ քննարկելու եւ եզրակացություն տալու ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վարքագիծը դատապարտելով, փաստաբանները 2018 թվականի փետրվարի 7-ին իրականացրել են բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: «Բողոքի ակցիայի մասնակիցները մասնավորապես գտնում են, որ՝

  1. Բացակայում է Նախագծի՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի սահմանման անհրաժեշտությունը:
Փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարությունը որեւէ կերպ չի հիմնավորել եւ չի մեկնաբանել: Դատական տուգանք նախատեսող նախագծերի վերաբերյալ առկա չէ նաեւ նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումը, քանի որ դատական տուգանքի սահմանումը կարող է նաեւ կոռուպցիոն ռիսկեր պարունակել: Նախագծի այս փոփոխությունը չի ներկայացվել նաեւ հանրային քննարկման:
  1. Խախտվել է սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգը:
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ: Նույն սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաեւ օրենքների նախագծերի փաթեթի վրա: Այս եւ սահմանադրական օրենքի մյուս իմպերատիվ կարգավորումները նպատակ ունեն կանխատեսելի դարձնել օրենքի նախագծի քննարկման եւ ընդունման ճանապարհը: Տվյալ դեպքում, Նախագծի փաթեթում ընդգրկվել են լրացուցիչ 8 օրենքների նախագծեր, որոնց ցանկում առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նոր նախագծեր): ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում, փաթեթում ներառված Նոր նախագծերը կհամարվեն քննարկված (ընդունված) մեկ ընթերցմամբ, ինչն անթույլատրելի է: Որեւէ այլ օրենք կամ ՀՀ Ազգային ժողովի որոշում չի կարող սահմանադրական օրենքով սահմանված այս կարգը փոփոխել կամ անտեսել:
  1. Դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը:
Փաստաբանների եւ դատախազների համար դատական տուգանք սահմանելով, Արդարադատության նախարարությունը գործել է այն կանխավարկածով, որ փաստաբանները եւ դատախազները կարող են անբարեխիղճ վարքագիծ դրսեւորել: Այս համատեքստում, հաշվի առնված չէ դատավորների ոչ բարեխիղճ վարքագիծ դրսեւորելու հնարավորությունը, որի դեպքում, դատական տուգանքը կդառնա մասնագիտական գործունեության ազատությունը ճնշող գործիք: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականի 1-ին սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետեւանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան: ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից 1990թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի՝
  • 16-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ Կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները դատական հետապնդման եւ դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաեւ չենթարկվեն նման հետապնդման եւ պատժամիջոցների սպառնալիքների.
  • 20-րդ կետի համաձայն՝ փաստաբանները օգտվում են քաղաքացիական եւ քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձեւով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:
Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ դատական տուգանք նախատեսելու դեպքում, որի վերջնական տեքստը մինչեւ այսօր հասանելի չէ հանրությանը, կվտանգվի փաստաբանների անկախությունը: Նախարարության եւ Հանձնաժողովի կողմից թույլ տրված վերոհիշյալ խախտումներն էլ պատճառ են դարձել փաստաբանական համայնքի սոցիալ-իրավական բնույթի ընդվզման համար: Բողոքի ակցիայի շրջանակում ներկա փաստաբանները՝
  1. Պահանջում են ՀՀ Ազգային ժողովից թույլ չտալ սահմանադրական օրենքի խախտմամբ ներկայացված Նախագծի ընդունումը.
  2. Հայտարարում են, որ փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնելու 2018 թվականի փետրվարի 8-ին, ինչպես նաեւ 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին եւ 16-ին.
  3. Առաջարկում են ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ Նախագծի քննարկման նիստին հրավիրել փաստաբանների ներկայացուցչին եւ ելույթ ունենալու հնարավորություն տալ»:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am