Մերկելը կոչ է արել արագացնել հանցանք գործած ներգաղթյալների նկատմամբ դատական հետաքննության գործընթացը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արագացնել հանցանք գործած ներգաղթյալների նկատմամբ դատական հետաքննության գործընթացը: «Այնտեղ, որտեղ կատարվել և կատարվում են հանցագործություններ, անմիջապես պետք է հաջորդի պատիժը»,- ասել է Մերկելը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում: Նա նաև կոչ է արել չնվազեցնել նրանց կատարած հանցագործությունների հավանականությունը, սակայն միևնույն ժամանակ «բոլորին անխտիր չդատապարտել»: Բանավեճն այն մասին, որ Գերմանիան չափազանց շատ ներգաղթյալներ է ընդունում, որոնք չեն հասցնում ինտեգրվել Գերմանիայի հասարակությանը, նոր թափով բռնկվեց ամանորյա իրադարձություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Գերմանիայի մի շարք քաղաքներում բնակիչները հարձակումների են ենթարկվել ներգաղթյալնեի կողմից:
