Ռուսաստանի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարության մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունը հիտլերյան Գերմանիայի արդյունավետության մասին: «Շատ բան հասկանալի է դառնում, ի դեպ»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը նացիզմի ժամանակաշրջանի Գերմանիան ներկայացրել է որպես նախագահական կառավարման ձեւի իր կարծիքով արդյունավետ մոդել: Սակայն Էրդողանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ խոսքերը կտրվել էին համատեքստից ու սխալ էին մեկնաբանվել և, որ նախագահն այդ օրինակը որպես բացասական է ներկայացրել:
