Ինչպես է պետությունը դառնում գողապետություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը: Մեր տեղեկություններով վերջինիս ձերբակալումը կապ ունի ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի գործի հետ, քանի որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաեւ պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ։ Իրադարձությունների նման ընթացքը կանխորոշվեց նույն օրը, երբ Թաթուլ Շուշանյանը Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Այստեղ խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արել եւ, ըստ էության, արդարադատությանն է հանձնել մի մարդու, ում տարեվերջին պարգեւատրել է «Հավատարմության համար» մեդալով` պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար: Սակայն այսքանով այս պատմությունը չի ավարտվում, որովհետեւ կրիմինալի վիրուսը խժռում է ոչ միայն Քննչական կոմիտեն կամ նրա մարզային կառույցը, այլ` ամբողջ պետական համակարգը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն ու նրա ենթակաները գործել են Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի հորդորով, ով ոչ միայն Ալավերդցի Վահագի` Քննչականի պետին փոխանցված կաշառքի, այլ նաեւ` նրա բանդայի եւ տարիներ շարունակ գործած որոշ հանցագործությունների«քավորն» է: Դժվար է ասել, թե մինչեւ ուր կհասնի ՀՔԾ-ում հարուցված քրգործի հետքերը, արդյո՞ք իշխանությունները թույլ կտան, որպեսզի արդարադատության ձեռքերը հասնեն Նալբանդյանին կամ գոնե պաշտոնանկ կարվի՞ մարզպետը, թե՞ հերթական անգամ գործը կսահմանափակվի «մանր ձկներով»: Տեղի ունեցածի մեջ ամենամտահոգիչը պետության եւ կրիմինալի վտանգավոր սերտաճման հերթական դրսեւորումն է: Հայաստանում այլեւս սահման գոյություն չունի իշխանության եւ կրիմինալի միջեւ եւ պատահական չէ, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները մտածում են նույնիսկ պաշտոններ, պետական կարգավիճակներ ու արտոնություններ ունենալու մասին: Ու բանը հասել է այնտեղ, պետությունն այնքան է նվաստացել, որ իշխանությունն ինքն է շատ հարցերի համար դիմում հանցագործ աշխարհի օգնությանը` դրա դիմաց «ինդուլգենցիաներ» շնորհելով, այսպես կոչված, «լավ տղերքին»: Ալավերդցի Վահագն ու նրա բանդան հենց այս միջավայրի, պետության քրեականացման ծնունդ են: Ու մինչ հարեւան Վրաստանի կառավարությունը նախապատրաստում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը խստացնում է պատասխանատվությունն «օրենքով գողերի», նրանց հետ համագործակցող անձանց համար, Հայաստանում գզվռտոց է, թե ապրիլից հետո պետական որ պաշտոնյան պետք է օժտված լինի դատապարտյալին ներելու օրենսդրական բացառիկ իրավունքով: Ներման ինստիտուտը Հայաստանում բացարձակապես կապ չունի հումանիզմի հետ եւ կոռուպցիոն գործիք է, որի շնորհիվ հարստանում են կոնկրետ մարդիկ, ինչպես նաեւ` հնարավորություն են ստանում «բարի» գտնվել հանցագործ աշխարհի տարբեր տրամաչափի հեղինակությունների հանդեպ, ովքեր հայտնվելով ազատության մեջ «սրբորեն» կատարում են իշխանությունների բոլոր հրահանգները: Հենց այս մեխանիզմով են ծնվում Ալավերդցի Վահագը եւ մյուս «լավերը»: Պատահական չէ, որ իշխանության վերնախավում գզվռտոց է, թե ով է վերահսկելու համակարգի հիմնական սեգմենտներից մեկին` քրեական աշխարհը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am