Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա առթիվ Անկարայի գիտատեխնկական կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ Sanbot ռոբոտը նկատողություն է արել թուրք նախարարին։ Թուրքական «T24» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ռոբոտն ընդհատել է Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանի ելույթը։ «Դանդաղ խոսիր, ի՞նչ ես ասում, չեմ հասկանում»,- ասել է ռոբոտը։
Թուրք նախարարը վատ է զգացել ռոբոտի նկատողությունից և կոչ է արել համապատասխան մասնագետներին՝ զբաղվել ռոբոտի վերահսկմամբ։ Մասնագետներն անմիջապես անջատել են ռոբոտի բարձրախոսը:
Չինական արտադրության Sanbot ռոբոտը վաճառքի է հանվել Թուրքիայում։ Այն կարողանում է ճանաչել առարկաներն ու մարդկանց, դիտում է, խոսում և արձագանքում խոսքերին, տարբերակում դեմքերը։ Այն ունի նվագարկիչ և կարողանում է պարել։
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը