Էլի՞ վարչապետին

Մի քանի շաբաթ է Հայաստանի քաղաքական երկնակամարում շողշողում է միայն մեկ աստղ, եւ այդ աստղը ապագա վարչապետինն է: Բոլոր գործընթացներն , օրենսդրական ձեռնարկները տանում են նրան, որպեսզի ապրիլից հետո վարչապետի ձեռքում կենտրոնացվի ողջ իշխանությունը, ինչն այսօր ՀՀ նախագահի դեպքում է: Ավելին՝ նոր մոդելի անվան տակ ավելի են ուժեղացրել վարչապետի լիազորությունները, քան այսօրվա գործող նախագահինն է: Այսպիսով՝ հանրությանը մատուցվեց հերթական ապացույցը, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում որոշել է ցմահ մնալ իշխանության եւ բռնապետական համակարգ ստեղծել: Փակել կառավարության նիստերը, արգելել նաև կառավարության անդամների շփումը լրագրողների հետ: Աղմկահարույց այս նախագիծը թվում էր գործընթացի վերջն է լինելու, սակայն միայն թվում էր: Պետաիրավական հանձնաժողովում Ծառուկյան եւ ՀՀԿ խմբակցությունների պատգամավորները հավանության են արժանացրել Ներման մասին օրենքի նախագիծը, որը իսկական ծաղր է ՀՀ ապագա նախագահի նկատմամբ: Ինչպես հայտնի է 2015 թվականին փոփոխված Սահմանադրության մեջ ներման հարցը թողնված է նախագահին՝ 135 հոդված,որտեղ հստակ սահմանվում է, որ հարցն այս նախագահի լիազորությունների շրջանում է, սակայն ներկայացված նախագծով փաստացի ներման իրավունքը անցնում է վարչապետին: Վարչապետն է որոշում՝ բավարարե՞լ դատապարտյալի դիմումը, թե՞ մերժել, և ըստ դրա՝ նախապատրաստում նախագահի հրամանագիրը, նախագահն էլ կարող է համաձայնվել վարչապետի հետ ստորագրել կամ չստորագրել հրամանագիրը, որի դեպքում Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունի: Պատկերացրեք, որ Արմեն Սարգսյանը որոշում է ՍԴ-ով վիճարկել Սերժ Սարգսյանի նախապատրաստած ակտը, պատկերացնելն անգամ անհնարին է, քանի որ մյուս կողմից ստացվում է, որ նախագահը վիճարկելու է նախագահի հրամանագիրը, որը վարչապետի կողմից է նախապատրաստվում: ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ ունենալով սույն նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ներման մասին օրենքի նախագծում հակասություն կա Սահմանադրության հետ, քանզի նա վկայակոչելով Սահմանադրության համապատասխան հոդվածը, ասել է, որ այդ իրավունքը պետք է իրացվի բացառապես նախագահի կողմից: Նրա կարծիքով՝ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված «Ներման մասին» նոր օրինագիծը դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահի ձեռքից վերցնելու և վարչապետին տալու նախագիծ է։ Նախագահն ինքը պետք է քննի ներում շնորհելու մասին դատապարտյալի դիմումը և ինքն էլ ներում շնորհի նրան, այլ ոչ թե վարչապետը քննարկի, առաջարկի նախագահին։ Սա իսկապես զավեշտի է հասնում, ստացվում է, որ երկրում ցանկացած հարց կարգավորելու է վարչապետը, մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգի իմասն էլ այն է, որ իշխանության գերկենտրոնացում առաջ չգա, գործեն հակակշիռների մեխանիզմներ: Քիչ է մնում կառավարությունը նախագիծ ներկայացնի այն մասին, որ ժեկ-ի պետերն էլ պետք է ընտրվեն վարչապետի առաջարկով: Իհարկե, Հայաստանում դե ֆակտո այդ հարցերն էլ են լուծվում առաջին դեմքի մակարդակով, սակայն իշխող ՀՀԿ-ն մեզ վստահեցնում էր, որ գնում են սահմանադրական փոփոխությունների ոչ թե իրենց իշխանությունը հավերժականացնելու, այլ կառավարման նոր մոդել ստեղծելու նպատակով: Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ ինչ էր լինելու, եթե ներում շնորհելու իրավունքը ստանար բացառապես նախագահը: Միթե Սերժ Սարգսյանը չի վստահում իր իսկ ընտրած թեկնածուին, թե պատրաստ է կառավարել ցմահ ու Արմեն Սարգսյանը յոթ տարի հետո հեռանալու է, ով գիտե, թե ով է նրան փոխարինելու: Պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am