«Սկզբնական տարբերակում էլ Արամ Մանուկյանը կարծես պարաշյուտիստ լիներ». Անուշ Տեր-Մինասյան

ՀՀ առաջին հանրապետության տարիների քաղաքական գործիչ, առաջին վարչապետ Արամ Մանուկյանի Հայաստանի դրոշով փաթաթված հուշարձանի գաղափարը երկրորդ փուլ անգամ չի էլ անցել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ով եղել է Արամ Մանուկյանի հուշարձանի մրցութային հանձնաժողովի անդամ։«Դավիթ Մինասյանին, ով Արամ Մանուկյանի վիճահարույց արձանի էսքիզի հեղինակն է, շատ լավ եմ վերաբերվում և կարծում եմ, որ նա հաջողված աշխատանքների հեղինակ է: Նա, անկասկած, ունի իր ուրույն ձեռագիրը, բայց այստեղ ես ցանկանում եմ խոսել նրա ստեղծագործական ամպլուայի մասին: Նրա աշխատանքների մեծ մասում որոշակիորեն արտահայտված հեգնանք կա, եթե կարելի է այդպես ասել: Նա, անկասկած, շատ սրամիտ մարդ է, գուցե դրանով էլ արտահայտվում է նրա աշխատանքներում հեգնանքի առկայությունը, բայցևայնպես, սա Արամ Մանուկյանի՝ Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի հուշարձանն է, և այն որևէ կերպ չէր կարող լինել հեգնանք պարունակող որևէ տրամադրությունների մեջ, որը նաև անտեղի հեգնանք էր»,-ասաց նա: Ճարտարապետների թանգարանի տնօրենի խոսքով՝ հանձնաժողովի անդամները պնդել են, որ Դավիթ Մինասյանի տարբերակը նորարարական է։ «Դավթի աշխատանքը մի փոքրիկ մոդել էր, որտեղ չկային պահանջվող կետերը։ Ես բացահայտ ասում էի, որ անմասշտաբ է, կոնստրուկտիվ տեսանկյունից անգրագիտություն է, դիմաքանդակ չկա, բայց տարօրինակ էր, որ  հանձնաժողովի անդամները պնդում էին, թե այն պետք է անցնի հաջորդ փուլ։ Չնայած այդ ամենին՝ ոչ ոք չառարկեց, որ Դավթի առաջարկը վատ նմուշ է»,- տեղեկացրեց նա: Անդրադառնալով Դավիթ Մինասյանի ներկայացրած փաթեթի մանրամասներին՝ Անուշ Տեր-Մանասյանը նշեց. «Դավիթ Մինասյանի ներկայացրած փաթեթի սկզբնական տարբերակում էլ Արամ Մանուկյանի արձանի տարբերակը ոչ թե փաթաթված դրոշով էր, այլ նա «շալակած» տանում էր դրոշը, որը նաև կատակների տեղիք տվեց, թե Արամ Մանուկյանը կարծես պարաշյուտիստ լինի»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am