Քրդական ուժերը թուրքերից Աֆրինում կարևոր բարձունք ու գյուղ են հետ վերցրել (տեսանյութ)
«Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրապարակած տեսանյութից՝ երևում է, որ նրանք թուրքական ուժերից կարողացել են հետ վերցնել թուրք-սիրիական սահմանային՝ սիրիական Բյուլբյուլ շրջանի Շեյխ Խորուզ բարձունքը և մոտակա գյուղը: Տեսանյութում նաև երևում է Թուրքիայի զինուժին պատկանող ACV15 հետևակի մարտական մեքենա, որը, համաձայն քրդական կողմի տվյալների, վերցրել են թուրքական զինուժից: Բարձունքը հետ են գրավել փետրվարի 5-ին:
