Աֆրինի Շեյխ Խորուզ գյուղն ազատագրվել է
SDF-ի մեդիակենտրոնի հաղորդագրության համաձայն, «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները ծանր մարտերից հետո թուրքամետ զինյալներից ազատագրել են սիրիական Աֆրինի շրջանի Շեյխ Խորուզ գյուղը: «Գյուղի ազատագրման գործողությունն սկսվել է փետրվարի 4-ին եւ ավարտվել փետրվարի 6-ի երեկոյան: Սպանվել են մեծ թվով զինյալներ, երկու հոգու գերի են վերցվել: Ոչնչացվել է մեծ քանակությամբ տեխնիկա, մեկ զրահափոխադրիչ մեր ձեռքն է անցել աշխատանքային վիճակում»,-հայտնել է մեդիակենտրոնը: Տանկերի ներսում հայտնաբերվել են թուրք զինվորականների փաստաթղթեր: Սպանվածների թիվը ճշտվում է:
