Մենք գիտենք, որ դուք կրկին տարածաշրջանում եք. նամակ՝ համանախագահներին

Ադրբեջանից ազգությամբ հայ բռնագաղթվածները նամակ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որը ներկայացնում ենք ստորև.   Մենք գիտենք, որ դուք կրկին տարածաշրջանում եք: Ժամանել եք  «միջազգային հանրության» հանձնարարականով իրականացվող հերթական առաքելությամբ: Մենք գիտենք, որ այդ առաքելությունը ֆորմալ տեսակետից մեզ էլ է վերաբերում: Իրականում նախ և առաջ մեզ է վերաբերում: Գիտենք, սակայն, որ նախկին այլ առաքելությունների նման, այս անգամ նույնպես դուք մեզ չեք հանդիպելու: Ավելին, մեզ վերաբերող ոչ մի հարցով չեք զբաղվելու: Մեր մասին ոչ մի տեղ և ոչինչ չեք գրանցելու: Որովհետև ձեր տրամաբանությամբ մենք նրանք ենք, ովքեր արդեն չպետք է լինեին: Ովքեր արդեն 30 տարուց ավել այս տարածաշրջանում շարունակվող թոհուբոհի, դժբախտությունների և ողբերգությունների անվերջ թվացող մի շրջանագծի նշանակված զոհն են: Մենք արդեն չպետք է լինեինք, բայց կանք: Ավելին, մտադիր չենք արդեն մեզ համար նախապատրաստված ճակատագրի լուռ ու հնազանդ խաղալիքը լինել, այլ պատրաստ ենք առավելագույնս համախմբելով մեր ուժերը՝ պայքարել մեր կյանքը մեր հայրենիքում ամբողջականացնելու, ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու, մեզ` նման ճակատագիր գծագրողներին և մեր հանդեպ այն իրականացնողներին մերկացնելով՝ վերականգնեցնել մեր բոլոր ոտնահարված իրավունքները: Ինչպես արդեն կռահեցիք, մենք ն ենք: Մեզ հետ միասին այդ նույն ճակատագրին Ադրբեջանում արժանացել են նաև բազմաթիվ ասորիներ և ռուսներ, լեզգիներ ու թալիշներ, հրեաներ, հույներ, ուդիներ և անգամ` ադրբեջանցիներ: Սակայն բռնագաղթածների ամենամեծ հատվածը, այնուհանդերձ, 660 հազարից ավել հայերն էին: (Երևի ձեզ ծանոթ են այս տողերը դեռևս 2010 թվականի մեր ուղերծից, և, ինչպես տեսնում եք, մինչ օրս ոչինչ չի փոխվել: Այս տողերով մենք փորձում ենք բացահայտել և հայտնաբերել բոլոր նրանց, ովքեր իրենց անգործունեությամբ նպաստել են, և անգամ նրանց, ովքեր իրենց գործունեությամբ ուղղորդում, կառավարում են տարածաշրջանում արյունահեղության շարունակականությունը:) 1987-ին Չարդախլույում առաջին ջարդարար հրոսակախմբերը սկսեցին, ապա 88-ին շարունակեցին ներխուժել հայերի տները Սումգայիթում,Բաքվում, Գանձակում, Ադրբեջանի հայաբնակ բոլոր վայրերում, ուղղակի քաղաքների և ավանների փողոցներում ու հրապարակներում, շենքերի մուտքերում, բակերում կանանց բռնաբարում, սպանում, տանջում զուտ այն պատճառով, որ նրանք հայեր էին, վերածելով այդ ամենը հազարավոր արյունալի շաբաշների (խելագար ամբոխների միջոցով, որոնց ղեկավարում էին ապագա անկախ Ադրբեջանի պարագլուխները): Եվ այդ ամենում հստակ երևում էր օրինաչափություն, կառավարող ձեռք… Ամփոփելով եղածն, հասկանում ենք, որ մեր հանդեպ 30 տարի է՝ իրականացվում է ցեղասպանություն, 1915 -ի բացարձակ նմանությամբ: Ցավոք, սրան հետևող իրականությունը գերազանցեց բոլոր ամենամռայլ կանխատեսումները: Անկախ Ադրբեջան հռչակեցին և Կասպից Արևմուտքում հայերի նկատմամբ շարունակեցին ցեղասպանական գործողությունները, որոնք իրենց դաժանությամբ չգերազանցեց անգամ ԴԱԻՇ-ը: Եվրոպան ճանաչեց այդ Ադրբեջանը և հարց անգամ չբարձրացրեց, թե ինչ եղավ այս մարդկանց հետ: Նրանք, ովքեր 1987-1992-ին չհեռացան հայրենիքից, և Չարդախլուում, Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլուր, ինքնապաշտպանական խմբերով անդադար հետ մղելով՝ դիմակայեցին ցեղասպաններին և նահանջեցին դեպի Արցախ, ու բռնկվեց պատերազմը: Ու այսօր էլ ցեղասպանից ազատագրված տարածքներում բնակություն հաստատած հայ փախստականներին Ադրբեջանը անդադար սպառնում է նոր ցեղասպանությունով: Այն նավթի վաճառքից առաջացած հսկայական գումարները օգտագործում է ցեղասպանության շարունակականության ֆինանսավորման համար, դրան մասնակից դարձնելով արտաքին աշխարհը: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, աշխարհի մի շարք տերություններ, ղեկավարվելով խաղի նույն կանոններով, անտեսեցին մեզ ամենուր: Մեզ չեն հիշատակվում ո՛չ բանակցությունների ընթացքում, ո՛չ էլ որևէ ընդունված փաստաթղթում: 2007-ին զարմանքով ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» մասին Միջազգային Ճգնաժամային Խմբի առաջարկին, ըստ որի ցեղասպանից ազատագրված տարածքներին տրված է «օկուպացված» կարգավիճակ, Արցախի և Հայաստանի իշխանություններին արգելված է այդ տարածքներում բնակեցնել հայ փախստականներին, ստեղծել նրանց կողմից ինքնակառավարման մարմիններ, կառուցել իրենց կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հիշատակելով մի շարք այլ արգելքներ` կապված հայ փախստականների ճակատագրի լուծման հետ: Պարտադրվում էին  պարբերաբար հանդիպումներ ադրբեջանցի ներքին տեղահանվածների հետ, նորից ոչ մի խոսք չասելով հայ փախստականների կամ հայ ներքին տեղահանվածների մասին: Եվ ո՛չ մի խոսք, թե որտե՞ղ պետք է ապրեն որպես ամբողջականություն իրենց ուրույն կյանքով ցեղասպանությունից այնտեղ փախած և աշխարհով մեկ ցրված մարդիկ: Այս բոլոր պահանջները իրականացվեցին, դրանով իսկ ցեղասպանության գաղափարախոս դարձնելով Միջազգային Ճգնաժամային Խմբին, գործընթացը կառավարող՝ Մինսկի խմբին, ցեղասպանության մասնակից՝ Հայաստանի և Արցախի իշխանություններին: Ճշմարտությունը թաքցնելու, իրողությունը կեղծելու ձեր կեցվածքը նրանում է, որ հակամարտության ողջ գործընթացի ձեր՝ Ադրբեջանի հետ տանդեմով, քննարկումը սկսվում է 1992-ից, դրանով իսկ խրասուսելով, եթե, իհարկե, ո՛չ կառավարելով, մշտական ատելությունը և արյունահեղությունը: Եվս մեկ հանցագործություն մարդկայնության դեմ: Կատարվածով փակվել է խաղաղության հաստատման միակ դուռը: Դա այն է, որ «ԴԱԻՇ»-ից ազատագրված տարածքներում Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների բնակվելու դեպքում կստեղծվեր արդար ու ներդաշնակ կյանքով ապրող մի համայնք: Զուգահեռ բանակցելով նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի բանականությունը չկորցրած քաղաքացիների հետ, այն վաղուց կշոշափեր և կիրականացներ դեպի խաղաղ և ներդաշնակ կյանք շարժվելու ուղիները: Դու՛ք էիք, որ կասեցրիք այդ հնարավորությունը, և մենք պատասխան ենք պահանջում: Ինչո՞ւ:   «Ադրբեջանական  ԽՍՀ հայերի միավորում» ՀԿ Նախագահ               Մ.Իսրայելյան     Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության համակարգող`                                                            Մարիամ Ավագյան           06.02.2018 Երևան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am