«Սասնա ծռերի» դատական նիստը հետաձգվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը՝ փաստաբանների չներկայանալու պատճառով: Նշենք, որ այսօր փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա են անցկացնում պահանջելով ՀՀ Ազգային ժողովից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները եւ քննարկումներ կազմակերպել այդ հարցի շուրջ:
