Իրանն ու Թուրքիան պետք է «ընդհանուր հեռանկար» մշակեն
Իրանն ու Թուրքիան պետք է «ընդհանուր հեռանկար» մշակեն տարածաշրջանում անկայունության, ահաբեկչության սպառնալիքների, էթնիկ և միջկրոնական հակամարտությունների հաղթահարման համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի հետ մամլո ասուլիսի ժամանակ, Թեհրանում բանակցություններից հետո, գրում է BBC-ն: Դավութօղլուն երկօրյա այցով Իրան է ժամանել նախօրեին: Դավութօղլուի խոսքերով` իրենց տարածաշրջանի խնդիրները Անկարան ու Թեհրանը պետք է լուծեն առանց արտաքին ուժերի միջամտության: Ջահանգիրին ասել է, որ հարևանների միջև ծագած բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ:
