Ջիզրեում թուրք ուժայինների կողմից 137 քրդեր են սպանվել
Թուրքիայի իշխանությունները Ջիզրե քաղաքում սպանել են 137 քրդի, անցյալ շաբաթ քրդերի դեմ անվտանգության ուժերի հատուկ օպերացիայի շրջանակներում: Այդ մասին Sputnik գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Յուքսելը: «Ջիզրեում անցյալ շաբաթվա ընթացքում նրանք սպանել են 137 մարդ»,- ասել է Յուքսելը: Նրա խոսքերով` զոհերի թվում է նաև երիտասարդ լրագրող Ռոհաթ Աքթասը: Յուքսելի խոսքերով` թուրք ուժայինները մարդկանց ողջ-ողջ այրել են և ոչնչացրել շինությունները, որպեսզի ողջ մնացածները գնալու տեղ չունենան: «Նրանք օգտագործել են ռումբի այնպիսի տեսակ, որն այրում է ամեն ինչ շինություններում»,- նշել է նա: Քաղաքական գործիչն ասել է նաև, որ ինքը սպառնալիքներ է ստանում, քանի որ ԶԼՄ-ներին հայտնում է Անկարայի համար տհաճ պաշտոնական փաստերի մասին:
