Փոխնախագահի փոխարեն՝Իվանկա Թրամփը
CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տանն աղբյուրին հայտնել է,որ Հարավկորեական Փհոնչհանում Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանն ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի դուստր ու նրա ավագ խորհրդական Իվանկա Թրամփը: Դոնալդ Թրամփն անձամբ է դիմել դստերը համապատասխան խնդրանքով: Նա նաև մտադիր է ներկա լինել որոշ մրցումների, որոնց մասնակցելու են ամերիկացի մարզիկները, նշում է հեռուստաալիքը: Ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Օլիմպիական խաղերի բացման արարողությանն ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է երկրի փոխնախագահ Մայք Փենսը:
