Ինչ է պատահել Սամվել Ալեքսանյանին.նա նեղացած է
«Իմ ընտանիքին պատկանող տեքստիլ արտադրության մասին սխալ ինֆորմացիա է տարածվել։ Գրել եք, որ մեր տեքստիլ արտադրությունը գնացել է Ռուսաստան ու թանկացման պատճառով դուրս է եկել։ Ոչ մի բան էլ չի եղել», - ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նեղացած է լրատվական կայքերից։
Վերջինս չցանկացավ պատասխանել թանկացման հարցը քննարկելու վերաբերյալ «Ելք»-ի առաջարկով արտահերթ կազմակերպվելիք նիստի և ծխելու կանխարգելմանն ուղղված տուգանքների թանկացումների մասին հարցերին։
