Խոչընդոտում են թանկացումների դեմ երթը. Նիկոլ Փաշինյան
Ելք դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ եթերում հայտնում է, որ ոստիկանները փորձում են խոչընդոտել այսօր կայանալիք հանրահավաք-երթը: Ինչպես ասել է՝ հանրապետության տարբեր մարզերում ոստիկաններն այցելում են ակտիվիստների խմբերի և նրանց հորդորում, որ չմասնակցեն այսօր ժամը 18:00-ին Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղի ունենալիք երթ-հավաքին, որ թանկացումների դեմ է: Ըստ նրա՝ այս կերպ իշխանություններին անհրաժեշտ է ցույց տալ, որ ՀՀ քաղաքացիները որևէ խնդիր չունեն թանկացումների հետ, նրանք ըմբռնումով են մոտենում թանկացումներին և հասկանում են, որ հայրենի իշխանություններն ամեն ինչ անում են, որ թանկացումները տեղի չունենան: Բայց ինչ-որ մութ ուժեր այնուամենայնիվ բերում են նրան, որ թանկացումներ լինեն: Նրա խոսքով՝ եթե հանրությունը ոտքի չկանգնի, իշխանություններն այդ ապաշնորհ քաղաքականությունը վերանայելու պատճառ չեն ունենա:
