Սիրիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 9 դեպք
Սիրիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 9 դեպք: Այս մասին ասված է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ: Հրադադարի խախտման 6 դեպքը գրանցվել է Հալեպի նահանգում: Մեկական դեպք էլ գրանցվել է Դամասկոսում, Դարաայում եւ Լաթաքիայում, հայտնում է Gazeta-ն: Հալեպ քաղաքում զինված խմբավորումները ականանետային կրակ են արձակել Շեյխ Մակսուդ, Շեյխ Ակիլ, Ալ Կաստելլո եւ Ալ Մուրջ թաղամասերում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախօրեին թուրքական տանկերը Աքչաբաղլար բնակավայրից կրակ են արձակել Իդլիբի նահանգի Դիքմեթաշ բնակավայրի ուղղությամբ:
