Նախագահական արտահերթ ընտրություններ. քաղաքացիներին կտրել ինֆորմացիայի աղբյուրից
Ադրբեջանի տարածքում փետրվարի 5-ի առավոտից դադարեցված են հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումները: Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում անելով որոշ օգտատերերի գրառումներին: Որոշ օգտատերեր գրում են, որ հեռարձակումների արգելափակումը կարող է կապված լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հետ, և որ իշխանությունները հերթական անգամ ցանկանում են քաղաքացիներին կտրել ինֆորմացիայի աղբյուրներից:
