Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Էրդողանին (տեսանյութ)
Վատիկանում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է դռնփակ՝ առանց լրագրողների ներկայության: Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։
