ՌԴ քաղաքացին Բաքվի հանձնարարությամբ ռմբակոծել է Հայաստանի տարածքը․ դատավարություն՝ Երևանում

1994 թվականի փետրվարի 17-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-21 ինքնաթիռը կեսօրին ներխուժել էր ՀՀ օդային տարածք, ռմբակոծել էր Վարդենիսի շրջանի Սոդք ավանի մոտակայքում գտնվող ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի և ավանը սնուցող էլեկտրաենթակայանի միջև ընկած ամայի տարածքը: Մարտական առաջադրանքը, պարզ է, ոչ թե այդ ամայի տարածքի, այլ՝ ֆաբրիկայի ու ենթակայանի ռմբակոծությունն էր, որով ստրատեգիական վնաս կհասցվեր Հայաստանին: Օդաչուն վրիպել էր: Ռմբակոծության հետևանքով զոհեր, ավերածություններ չէին եղել: Երբ օդաչուն ռմբակոծությունն ավարտել էր, շրջադարձ էր կատարել, որ հեռանա ՀՀ օդային տարածքից, բայց նրա ինքնաթիռն արդեն հայտնվել էր հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հսկողության տակ: Օդաչուի համար պարզ էր, որ թակարդն է ընկել՝ միացել էր հատուկ ազդանշանային համակարգը: Մինչ օդաչուն ճողոպրելու փորձեր էր արել, հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հաշվարկի հրամանատար Արտավազդ Փիլիպոսյանի արձակած հրթիռը նպատակակետին էր հասել՝ շարքից հանել էր թշնամու ինքնաթիռը: Օդաչուն հասցրել էր ինքնանետվել խոցված ինքնաթիռից: Ինքնաթիռը ջախջախվել էր մոտակա լեռան ստորոտում: Վարդենիսի շրջանի երկրապահ ջոկատի մարտիկները հայտնաբերել ու գերել էին օդապարիկի մեջ խճճված օդաչուին: Պարզվել էր՝ ադրբեջանցի չէ: Վարձկան է: 45 տարեկան Մարատ Իշկնեևը ազգությամբ թաթար էր, Ռուսաստանի քաղաքացի, կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությունը՝ կործանիչ օդաչու: Ծառայել էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում: 1990 թվականին առաջին կարգի օդաչու Իշկնեևը կապիտանի կոչումով անցել էր կենսաթոշակի, բնակություն էր հաստատել Ալթայի երկրամասի Նովոալթայսկ քաղաքում: Ամուսնացած էր: Խնամքին՝ երկու անչափահաս երեխա: 1993 թվականին ծանոթներից մեկից տեղեկացել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար վարձկան օդաչուներ են հավաքագրում: Մեկնել էր Բաքու, ծանոթացել էր պայմաններին: 1993 թվականի օգոստոսից նա պայմանագրով ծառայել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորամասերում: Ամսական ստացել էր 1000 դոլար, յուրաքանչյուր մարտական թռիչքի համար՝ 250 դոլար: Ծառայել էր Շամխոր քաղաքի մոտ գտնվող՝ Դալյարի N442 զորամասում: «ՄԻԳ- 21» ինքնաթիռով մարտական առաջադրանքներ էր կատարել: 1993 թվականի հոկտեմբերի 10-ին նրան շնորհվել էր մայորի կոչում: ՀՀ գերագույն դատարանում Իշկնեևը պնդում էր, որ մայորի կոչման իրականում չի արժանացել, ընդամենը կեղծել է սեփական փաստաթղթերը: Իշկնեևը փորձում էր ցուցադրել, թե ադրբեջանական զորամասում օրինակելի ծառայություն չի կատարել, չի խրախուսվել… Բայց նրա վարձկանական ընթացքն այլ բանի մասին էր վկայում: 1994 թվականին Մարատ Իշկնեևը նոր պայմանագիր էր կնքել ադրբեջանցիների հետ, ըստ այդ պայմանագրի՝ յուրաքանչյուր մարտական թռիչքի համար պետք է ստանար  300 դոլար… ՀՀ գերագույն դատարանում դատական քննության ժամանակ Մարատ Իշկնեևը փորձում էր թաքցնել իր կատարած մարտական թռիչքների իրական թիվը, պնդում էր, թե ծառայության ընթացքում կատարել է ընդամենը… չորս մարտական թռիչք: 1994 թվականի փետրվարի 17-ին նա օդ էր բարձրացել, որ կատարի հերթական մարտական թռիչքը՝ ավերածություն պատճառի հայկական հողի վրա: Բայց նրա ինքնաթիռը կործանվել, իսկ ինքը խճճվել էր պարաշյուտի մեջ հենց հայկական հողի վրա… ՀՀ գերագույն դատարանում դատական քննության ընթացքում վարձկան օդաչուն պնդում էր, թե ինքը Հայաստանի օդային տարածք չէր մտել, իր առաջադրանքը եղել էր Քելբաջարի շրջանի Մեծ ու Փոքր Յանշաղ գյուղերի ռմբակոծումը՝ ադրբեջանական մի զորամաս շրջապատումից ազատելու համար: Այն հարցերին՝ հատկապես ո՞ւր պիտի նետեր ռումբերը, գիտե՞ր, թե որտեղ է գտնվում շրջապատման մեջ ընկած ադրբեջանական զորամասը, որպեսզի հանկարծ ադրբեջանցիներին չռմբակոծի, Իշկնեևը պատասխանում էր, թե իրեն հանձնարարել են, որ ռմբակոծի հիշյալ գյուղերի տարածքն ընդհանրապես: Այն հարցին՝ այդպես ռմբակոծելու դեպքում կարող էր և ոչնչացնել այն զորամասը, որը փորձում էր ազատել շրջապատումից, Իշկնեևը պատասխանում էր ուսերը թոթվելով՝ իսկական վարձկանի անտարբերությամբ: Հայկական կողմին դուր գալու համար Իշկնեևը նշում էր, թե ադրբեջանական կողմում կապը վատ է, հրաման տվողներն իրենք էլ չգիտեին ստույգ՝ որտե՞ղ է գտնվում շրջապատման մեջ ընկած զորամասը, ընդհանրապես՝ այնտեղ խելոք մարդիկ քիչ են… Իշկնեևը ամբողջ դատական քննության ընթացքում փորձում էր համոզել, թե ինքը Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չի կատարել, իսկ որ վարձկան է՝ ի՞նչ կա որ, վարձկանությունը շատ տարածված է… Դատաքննությանը հրավիրվել էր գնդապետ Բորիս Բաբայանը, ով մասնագիտական հարցերի միջոցով լիովին հերքեց Իշկնեևի առաջ քաշած վարկածը… Մարատ Իշկնեևի անձը բնութագրող տվյալները հետազոտելիս դատարանը հրապարակեց մինչև թոշակի անցնելը՝ վերջին չորս տարվա նրա ծառայողական բնութագիրը՝ ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության ընթացքում: Բնութագիրը խիստ բացասական էր՝ նա անկարգապահ էր եղել, ինքնակամ բացակայել էր ծառայությունից, խախտումներ էր թույլ տվել, «դրսևորել էր խաբեբայի հակումներ»: Ըստ բնութագրի՝ Իշկնեևը մինչև անգամ օդային խուլիգանություն էր կատարել: Նախագահող դատավորը հարցրեց Իշկնեևին՝ ի՞նչ խուլիգանության մասին է խոսքը նրա բնութագրում: «Ինքնաթիռով վայրի բադ էի որսում»,- ծուռ ժպտալով պատասխանեց Իշկնեևը: Այդ ինքնաթիռային «բադաորսի» համար նրան զրկել էին թռիչքի իրավունքից… Օդային «բադաորսի» սիրահարը կարճ ժամանակ անց հայտնվել էր իրեն ոչ թշնամի երկրի տարածքում՝ որպես վարձկան կործանիչ-օդաչու, և ռմբակոծել էր հայաստանյան տարածքը՝ ադրբեջանական դոլարների դիմաց… ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Ալբերտ Հակոբյանի նախագահությամբ հաստատված համարեց ՀՀ դեմ ոտնձգած վարձկան օդաչուին առաջադրված մեղադրանքը՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 63 հոդվածով: Մարատ Իշկնեևը դատապարտվեց 15 տարի ազատազրկման: Դատավճռի հրապարակումից հետո Մարատ Իշկնեևը հայտարարեց, որ վարձկանության նկատմամբ կարելի էր և ավելի… ներողամիտ լինել՝ հաշվի առնելով այդ երևույթի մեծ տարածվածությունը… 1in.am

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am