ՌԴ ԱԳՆ-ի կոչն` Արեւմուտքին

Ընդդիմադիր Zaman եւ Cumhuriyet պարբերականների շուրջ ծավալված սկանդալի պատճառով լրատվամիջոցների վրա թուրքական իշխանությունների հարձակումներից հետո Մոսկվան արեւմտյան գործընկերներին կոչ է անում Անկարայից պահանջել հարգել խոսքի ազատության եվրոպական եւ միջազգային ստանդարտները, ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը տեղադրված է արտգործնախարարության կայքում: «Լուրջ ուշադրություն ենք հրավիրում Թուրքիայում խոսքի ազատության եւ լրատվամիջոցների անարգել գործունեության հետ կապված կրիտիկական իրավիճակի վրա», — ասված է մեկնաբանության մեջ: Ինչպես նշել է Զախարովան,  վերջերս երկրի ղեկավարությունը իր` առարկություն չընդունող եղանակով հայտնել է, որ չի ընդունում եւ չի ճանաչում Սահմանադրական դատարանի դատավճիռը «Ջումհուրիեթ» թերթի հրատարակիչներին ազատելու վերաբերյալ: «Ինչպես հայտնի է, նրանք մեղադրվում են թուրքական հետախուզության կողմից սիրիացի գրոհայիններին զենք տրամադրելու պատմության բացահայտման համար:  Հավանաբար Ռեջեփ Էրդողանի դժգոհությունը մեծացրել են վերոհիշյալ թերթում  թուրք զինվորականների եւ ԻՊ շփումների մասին նոր նյութերը: Ենթադրում ենք, որ տվյալ ազդանշանները պիտի հիմնավորապես ուսումնասիրվեն համաշխարհային հանրության կողմից, իսկ Թուրքիայում ակնհայտ է ոչ միայն մամուլի ազատության ճնշումը ահաբեկիչներին աջակցությունը թաքցնելու նպատակով, այլեւ արհամարհանքը դատական իշխանության նկատմամբ»,- նշել է Զախարովան: Մարտի 4-ից վերցված մեկ այլ օրինակ է` «Ֆեզա» հոլդինգի եւ «Զաման» թերթի հետապնդումները. վերջինս իրեն ընդամենը թույլ է տվել դատողություններ, որոնք տարբերվում են խիստ պաշտոնականներից,- ասված է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանություններում:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am