Ո՞ւմ է ձեռնտու Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունը. իրանագետը դիտարկեց

«Հակամարտությունը նոր չէ, բավականին երկար պատմություն ունի: Այստեղ  առավել կարևոր է, թե ինչու հիմա սրվեց հարաբերությունները Իրանի և Սուդյան Արաբիայի միջև: Նշեմ, որ հիմնական վիճաբանության թեման սկսվել է նավթային բիզնեսի շրջանակներում»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ` անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա լարված հարաբերություններին, ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Իրանագետը փաստեց, որ առաջնայինը  նավթային բիզնեսի շուկայում առաջատարի դերն ու հեղինակությունը վայելելու գործոնն է, որը բավականին լուրջ լարվածություն է առաջացնում այս երկրների միջև.« Իրանի դեմ սանկցիաների որոշակի թուլացում նկատվեց վերջին շրջանում ,  և միտում կա սանկցիաների վերացման, որը վերաբերվում է հենց նավթային ոլորտին: Հետո Իրանը հայտարարեց, որ պատրաստ է նավթով ապահովել միջազգային շուկան անկախ գնանկումից: Սա Սաուդյան Արաբիայի համար կատաստրոֆիկ կարող է լինել, քանի որ այդ երկրի տնտեսության առյուծի բաժինը առնչվում է նավթային ոլորտին»,-ընդգծեց իրանագետը: Երկրորդ կարևոր կետը Մհեր Բաղդասարյանի փոխանցմամբ`շիա-սունի արհեստական լարվածության ստեղծումն է, որը զարգացել է Թուրքիա-Ռուսաստան հակամարտության ֆոնին: Իրանագետը գտնում է, որ պետք է ուշադրություն դարձնել, թե հատկապես ում է հարկավոր տարածաշրջանում լարվածություն ստեղծելը: «Եթե դա հարկավոր է Իսլամական պետությանը, ապա վերջին շրջանում փաստացի կորցնում է իր ակտուալությունը: Այսինքն` Ռուսաստանը, երբ Սիրիայի դեմ փաստացի պատերազմ սկսեց`  Իսլամական պետության դիքերը որոշակիորեն սկսեցին զիջել: Եղան կորուստներ ու Սիրիայում ավելի շատ կառավարական ուժերը սկսեցին հաջողության հասնել: Հիշենք, որ առաջին օրերից Իրանը ներգրաված էր սիրիական հակամարտության մեջ»,-մանրամասնեց Բաղդասարյանը: Իրանագետը նկատում է, որ սունի-շիա հակամարտությունը ստեղծվեց արհեստականորեն` շիա քարոզչի մահապատժի ենթարկելու առիթով: Նրա խոսքով` ամբոխ հասկացողությունը Իրանում արդեն վաղուց հովանավորվում է իշխանության կողմից: Իրանագետը վերլուծելով իրավիճակը հարցադրում է անում, թե այս իրավիճակը ում է ձեռնտու լինելու, այն պարագայում, երբ Իրանը վերջին տարիներին ապացուցել է, որ իր հետ հնարավոր չէ խոսել ուժի լեզվով: Լուսինե Ղազարյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am