Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» մամուլի պատասխանատուն

Թուրքիայի Քոջաելի նահանգում ժանդարմերիայի ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման անդամի, ով պատասխանատու է եղել «մամուլի, տեղակատվական նյութերի տարածման համար»: Այս մասին հայտնում էթուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Ձերբակալվածը Սիրիայի քաղաքացի, 22-ամյա Աբդուլբասիթ Աբդուլազիզ Համմուդն է: Քոջաելի նահանգի ժանդարմերիայում հարցաքննությունից հետո, նա կալանավորվել և ուղարկվել է բանտ: «Իսլամական պետության» այսպես կոչված «մամուլի պատասխանատուն» Սիրիայի Հալեպ քաղաքից անօրինական ճանապարհով հատել է թուրք-սիրիական սահմանը՝ հաստատվել նախ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում, իսկ այնուհետև տեղափոխվել է Քոջաելի նահանգի Դերինջե գավառ: «Իսլամական պետությանը» անդամակցել է մոտ 4 տարի առաջ, խմբավորման ներսում եղել է մամուլի պատասխանատուն, խմբավորման գործողություններն ու գործունեությունը նկարահանել է և տարածել դրանք համացանցում: Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել է, որ 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ: Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մնացած հատվածները փորձում են դուրս գալ այդ երկրներից։ Նրանց համար հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է։ Միևնույն ժամանակ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին: Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի այս տարվա հոկտեմբերին հրատարակած զեկույցի տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ: Աղբյուրը՝ razm.info

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am