Պարոն նախագահ, Սևրի պայմանագրի՞ն եք կարոտել
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարողլուն նշել է, որ Լոզանի պայմանագրի համաձայն Թուրքիան պահպանել է իր արդար տարածքները, մինչդեռ նախագահ Էրդողանն անընդհատ դժգոհում է այս պայմանագրից՝ նշելով, որ այս պայմանագիրը հակասում է Թուրքիայի ազգային պետական շահերին: Թուրք ընդդիմադիրները, հեգնելով Էրդողանին հռետորական հարցադրում են բարձրացնում, թե եթե ներկայիս Թուրքիայի նախագահին Լոզանի պայմանագիրը չի բավարարում, ապա նա ի՞նչ է ուզում, չէ՞ որ Լոզանի այլընտրանքն այն ժամանակ Սևրի պայմանագիրն էր, որի համաձայն Թուրքիան կորցնելու էր իր ներկայիս հիմնական տարածքները, և դրա փոխարեն պետք է ստեղծվեին Հայաստանն ու Քրդստանը:
