Ռուսաստանցի հայ մեծահարուստների ցուցակն ու իրական պետության արժեքը

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը ինչպես հայտնի է, հրապարակել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու նախագահ Պուտինի մերձավոր օլիգարխների ցանկը, որոնք առաջիկայում կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ: Կոնգրես ուղարկված ցուցակում կրեմլյան ողջ էլիտան է, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): «Կրեմլյան զեկույց» կոչվող փաստաթղթում ընդհանուր առմամբ 210 անուն կա՝ Պուտինի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, օգնական Վլադիսլավ Սուրկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ 8 փոխվարչապետերի և 22 նախարարների հետ, պետական «Ռոսնեֆտ»-ի ու «Գազպրոմ»-ի ղեկավարները՝ Իգոր Սեչինն ու Ալեքսեյ Միլլերը: Վաշինգտոնում չեն մոռացել նաև օրենսդիրներին և ուժայիններին. ցանկում են Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների խոսնակները, ներքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ու գլխավոր դատախազ Յուրի Չայկան: 7-էջանոց ցանկում են նաև Ռուսաստանի ամենահարուստ գործարարները՝ Ռոման Աբրամովիչը, Օլեգ Դերիպասկան, Յուրի Կովալչուկը, Ելենա Բատուրինան և ուրիշներ, որոնք, ըստ զեկույցի, իրենց կարողությունը վաստակել են նախագահ Պուտինի հետ կապերի միջոցով: Փորձագետները, սական, նշում են՝ սա առաջին հերթին հոգեբանական ազդեցություն է ունենալու, շատերը մտավախություն ունեն, որ առաջիկայում արևմտյան բանկերն ու կառույցները պարզապես կնախընտրեն գլխացավանքի տակ չընկնել ու ցուցակում ընդգրկվածների հետ գործարքներ չկնքել: «Կրեմլի ցանկը» ֆինանսների նախարարությունը հունվարի 29-ին ներկայացրել էր Կոնգրեսին: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է, որ տվյալ պահին նոր պատժամիջոցներ չեն սահմանելու Ռուսաստանի նկատմամբ: Այսինքն, եթե Վաշինգտոնը նախկինում պատժամիջոցներ էր սահմանում Ռուսաստանի պետական խոշոր հաստատությունների և խոշոր գործարարների նկատմամբ, ապա հիմա պատժամիջոցների սպառնալիքի տակ են ընկել նաև այն ընկերությունները, որոնք շարունակում են բիզնեսը պատժամիջոցների տակ ընկածների հետ։ Այս ձևով փակվում է շղթան, որի բաց լինելը Ռուսաստանին հնարավորություն էր տալիս մեղմել պատժամիջոցների ազդեցությունը։ Ռուսաստանի պարագայում, այն էլ նախընտրական շրջանում, կատարվածն, ինչպես ասում են, անսպասելի չէր: Պաշտոնական Մոսկվան էլ «Կրեմլի ցանկի» հայտ գալը կապում է հենց Ռուսաստանում նախընտրական շրջանի հետ: Սակայն մեզ՝ հայաստանցիներիս համար կարևոր է իհարկե այլ թեմա՝ հայազգի ռուսաստանցիների այդ ցուցակում հայտնվելու փաստը: Պարզ է, որ այդտեղ կարող են լինել տասնյակ այլազգիներ, որոնք ՌԴ քաղաքացի են, և վստահաբար Վաշինգտոնում այդ մարդկանց ուղղակի չեն էլ ճանաչում: Կարող էին Սամվել Կարապետյանից, Դանիլ Խաչատուրովից և Սերգեյ Գալիցկինից (Հարությունյան) բացի լինել այլ հայազգի ու այլազգի մեծահարուստ ռուսաստանցիներ ու վստահաբար: Պետք է հասկանալ, որ այս մարդիկ հայտնվել են նման ցուցակում այն տրամաբանությամբ, որ հարստացել են ենթադրաբար իշխանությունների «դաբրոյով», ընդամենը այսքանը, և ոչ ավելին: Առհասարակ, խնդիրը անձերը չեն: Հայաստանի համար կարևոր է այլ հարց: Մեր իշխանությունները Հայաստանը սիրում են մշտապես «հազար թելերով» կապել Ռուսաստանի հետ՝ անվտանգությունից, տնտեսության զարգացման հեռանկարներից մինչև քաղաքական ամեն տեսակ որոշման կայացում: Ահա, սա այն դեպքն է, երբ մեր իշխանությունները պետք է գիտակցեն, թե որքան կարևոր է երկրի ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը, այլ կերպ ասած՝ իրական անկախությունը: Մենք՝ հայաստանցիներս, չպետք է ստիպված լինենք արդարանալ այս կամ այն երկրում հայազգի մեծահարուստի հետ կապված խնդիրների համար ու պարզաբանումներ պահանջենք, որքան էլ այդ մարդիկ Հայաստանի զարգացման համար աշխատանք են տանում ու որևէ մեկը կասկածի տակ չի դնում նրանց հայրենասիրության աստիճանը: Մենք պետք է ունենանք ինքնուրույն՝ ներսից զարգացող պետություն, որը պետք է մտորի իր՝ սեփական քաղաքացիների մասին ու կախված չլինի որևէ երկրի հարուստ հայերից: Մեծահարուստ հայերի կողմից բարեգործությունը, երկրի զարգացմանն ուղղված ծրագրերը բոլորովին այլ թեմա են, բայց, երբ որևէ երկրի, կլինի դա Ռուսաստանի, ԱՄՆ-ի, կամ եվրոպական որևէ երկրի մեծահարուստ հայը հարստության գործոնով կապվում է Հայաստանի պետական-քաղաքական-իշխանական համակարգին, ահա այս դեպքերում է, որ մենք մեխանիկորեն ստիպված ենք լինում այս կամ այն տհաճ դեպքում արդարացումներ գտնել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 104 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am