Շվեդ գրողը սիրահարվել է անտուն տղամարդուն
2006 թվականին շվեդ գրող Էմմի Աբրահամսոնը եկել է Ամստերդամ հանդիպելու իր ընկերոջ մոտ, նրան է մոտեցել Վիկ Կոչուլան, որն անտուն թափառական է եղել:
Կինը միագամից զրույցի է բռնվել անծանոթի հետ. «Ես միանգամից հասկացա, որ նա անտուն է։ Նա պատռված շորերով էր, իսկ մազերն ու մորուքը՝ երկար և կեղտոտ,– հիշում է Աբրահամսոնը։ – Բայց երբ մենք սկսեցինք զրուցել, ես նկատեցի, որ նա ամենահրաշալի շագանակագույն աչքերն ունի, որոնք ես երբևէ տեսել եմ։ Բացի այդ, նա ինձ միանգամից ծիծաղեցրեց»։ Նրանց հանդիպումից հետո տղամարդը փոխվել է, այժմ ինժեներ–մեխանիկ է աշխատում։ Կինը ստիպել է, որ նա կրթություն ստանա։
