ՌԴ ԿԸՀ-ն Պուտինի մասին հայտարարության համար նկատողություն է արել Դմիտրի Պեսկովին
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան նկատողություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին իր Վլադիմիր Պուտինի մասին հայտարարության համար: Վլադիմիր Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հասարակական մտքի և քաղաքական Օլիմպուսի բացարձակ առաջնորդն է: ՌԴ ԿԸՀ նախագահը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում չինովնիկները քարոզչության նպատակներով պաշտոնական դիրքն օգտագործելու իրավունք չունեն, գրում է «Ռիա նովոստի»-ն:
