Ամանորը` առանց Հայկի. մայրը հիշում է

«Շանթ և ընկերներ» գործով 4,6 տարվա ազտազրկաման դատապարտված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը հավատում է արդարության հաղթանակին: Նա կարծում է, որ Եվրոդատարանի ուղղված քաղբանտարկյալների դիմումը անարձագանք չի մնա և կլինի արդարացի վճիռ: «Սահմանադրությանը ասեցինք՝ ոչ, բայց անցավ: Մտածում էինք այդ բոլորից հետո Նոր տարվա շեմին գոնե համաներում կլինի, բայց դա էլ չեղավ: Համակերպվել ենք: Մեզ հպարտ ենք զգում, քանի որ Հայկը հայրենասեր է ու երբեք գլուխը չի կախել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լաուրա Պետրոսյանը: «Գոնե խուլիգանության հոդվածը տղաների վրայից հանեն: Նրանց ճանաչողը գիտի, որ խուլիգան չեն եղել, չի սազում ու անգամ չի մոտենում այս բառը դատապարտված տղաներին»,-ընդգծեց Լաուրա Պետրոսյանը: Նշենք, որ ազատամարտիկ, Հանրային խորհրդի անդամ  Հայկ Հարությունյանը զբաղվել հաշմանդամ ազատամարտիկների հարցերով, «Արծվաբլուր» հիմնադրամի տնօրենն էր, որը Հայաստանի տարածքով զինվորներին  աջակցելու գործնեություն էր ծավալում: Լաուրա Պետրոսյանը տեղեկացրեց, որ որդին ՔԿՀ-ում աշխատում է: Նա ամեն կերպ   փորձում է բարձր պահել ծնողների ոգին.« Մենք արտասահմանում բարեկամներ չունենք, օգնողներ չունենք, Հայկը փորձում է մեզ նեղություն չտալ: Նա միշտ մտածել է իր ծնողների և հայրենիքի մասին: Հայկը թույլ չի տալիս անգամ տեսակցության գնաք, կամ շատ բան ուղարկենք: Նոր տարի է գալիս , բայց մենք առաջվա նման չենք տոնում: Առանց Հայկի….հասկանում եք»,-եզրափակեց մայրը: Հայկի մայրը լավատես է: Հավատում է որդուն և վստահում նրա սկզբունքներին: Ամանորին Հայկին կհիշի նոր ծնված հասակից մինչև գիտակից տարիք, քանի որ որդին ճիշտ ճանապարհ ընտրած կերպար է: Նշենք, որ Հայկ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ոչ միայն խուլիգանության հոդվածով, այլև` առանց իրացնելու նպատակի հոգեմետ նյութեր ապօրինի պահելու համար: Նա դատապարտվեց 4.6 տարվա ազատազրկման: Նշենք նաև, որ Շանթ Հարությունյանի ու ընկերների գործը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ  Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում` ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու: Լուսինե Ղազարյան  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am